Մահացել է ջազ երաժիշտ Չիկ Կորեան
79 տարեկանում մահացել է ամերիկացի ջազ դաշնակահար եւ կոմպոզիտոր Չիկ Կորեան, հայտնում է երաժիշտի պաշտոնական կայքը։ «Մեծագույն տխրությամբ տեղեկացնում ենք, Չիկ Կորիան 79 տարեկանում կյանքից հեռացել է քաղցկեղի հազվադեպ տեսակի հետեւանքով, որը միայն վերջերս է ախտորոշվել»,- հայտնում է կայքը։
Չիկ Կորեան 23 անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի, նա ներառված է ջազի փառքի դահլիճում (DownBeat Jazz Hall of Fame), այս մրցանակը ամենանշանակալիցներից է ջազի համաշխարհային բեմի երաժիշտների համար։