Եվրոպան կունենա առնվազն 500 մլրդ եվրոյի կարիք տնտեսությունը վերականգնելու համար․ ESM ղեկավար
Եվրոպան կունենա առնվազն 500 մլրդ եվրոյի կարիք ԵՄ ինստիտուտներից տնտեսությունը վերականգնելու համար, որը տուժել է կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով, հայտարարել է ESM Եվրագոտուն օգնության ֆոնդի ղեկավար Կլաուս Ռեթլինգը, հաղորդում է Reuters-ը։
Ռեթլինգի խոսքով՝ այդպիսի ֆինանսական ներդրումներ կազմակերպելու ամենադյուրին միջոցը Եվրահանձնաժողովի եւ ԵՄ բյուջեների հնարավորությունների միավորումն է։
«Ես կասեի, որ երկրորդ փուլի համար մեզ պետք է առնվազն 500 մլրդ եվրո ԵՄ ինստիտուտներից, սակայն, հնարավոր է, անգամ ավելին»,-նշել է Ռեթլինգը։
ESM ղեկավարի խոսքով՝ այդ նպատակն իրագործելու համար անհրաժեշտ է բաց քննարկում կազմակերպել նոր գործիքների շուրջ, ընդ որում՝ օգտվելով առկա ինստիտուտների հնարավորություններից, քանի որ դա ավելի հեշտ է՝ ներառյալ Եվրահանձնաժողովի եւ ԵՄ բյուջեները։