20 / Ապրիլ / 2020 : 18-55

Ռուսական Aurus «նախագահական» մակնիշի մեքենաների առաջին սերիական նմուշներն իրենց գնորդներին կհասնեն 2021թ.-ի մարտին

Ռուսական Aurus «նախագահական» ավտոմեքենաների սերիական արտադրության առաջին նմուշները գնորդներին կհասնեն 2021 թվականի մարտին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը:

 
«Արդեն հիմա փորձարկում ենք, պատրաստում ենք սերիական արտադրությունը և հաջորդ տարվա մարտից արդեն կիրականացվեն առաջին առաքումները հաճախորդներին»,- ասել է նախարարը:

Aurus մակնիշի մեքենաների սերիական արտադրությունը մեկնարկում է Թաթարստանում գտնվող գործարանում: Փորձնական մեքենաների առաջին խմբաքանակը կթողարկվի 2020-ի նոյեմբերին: Նախատեսվում է հաջորդ տարի 360 մեքենա արտադրել, իսկ հաջորդ տարիներին մեծացնել արտադրությունը՝ 2024-ին հասցնելով 5274-ի:

Արդեն 700 նախնական պատվերներ կան: Մեքենայի բազային տարբերակը գնահատվում է 18 մլն ռուբլի:  

Aurus-ը ներկայացուցչական մեքենաների ռուսական ապրանքանիշ է, որն ստեղծվել է «Կորտեժ» անվանումով հայտնի նախագծի շրջանակներում: Aurus մոդելի հատուկ տարբերակներն օգտագործվում են ՌԴ նախագահի և վարչապետի ուղևորությունների ժամանակ:

Դիտվել է 7995անգամ
Վերջին լուրեր