Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Մայիս / 2021 : 14-11

4 օր առաջ Ադրբեջանից 3 ռազմագերի վերադարձան Հայաստան, որոնց թվում էր ձյուդոիստ 19-ամյա Ռոբերտ Վարադյանը

Արմեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սպորտը՝ հանուն հայրենիքի
Մի քանի օր է մտածում եմ գրել թե՞ չգրել այս մասին: 4 օր առաջ ադրբեջանից 3 ռազմագերի վերադարձան Հայաստան, որոնց թվում ձյուդոիստ 19 ամյա Ռոբերտ Վարադյանը: Օրեր շարունակ ընկերներս՝ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը, Արթուր Ոսկանյանը, Յուրի Խաչատրյանը և այլ ընկերներ դիմեցին համաշխարհային ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերին՝ անձնական բոլոր կապերը օգտագործելու խնդրանքով՝ հանուն Ռոբերտի հայրենիք վերադառնալու:
Արդյունքն ունեցանք: Առանց գովազդների, առանց մեծ-մեծ խոսքերի: Ամեն դեպքում հակառակ գնալով ընկերներիս համեստությանը՝ որոշեցի գրել այս մասին:
Շնորհակալ եմ մեր մեծ ձյուդոյի ընտանիքին: Հպարտ եմ,որ ձյուդոյի մեծ ընտանիքի մասնիկն եմ: Հպարտ եմ նման ընկերներ ունենալու համար»:

Առնչվող հրապարակումները

Նախօրեին ադրբեջանական գերությունից վերադարձած 19-ամյա Ռոբերտ Վարդանյանը դեռ Մուրացանի հոսպիտալում է. հայրը պնդում է, որ որդին այնպիսի ֆիզիկական եւ հատկապես հոգեբանական վիճակում է, որ ծառայությունը շարունակել չի կարող


Գերիները վերադարձան

Հայաստան է վերադառնում երեք գերի

Ադրբեջանն ազատ է արձակել երեք հայ ռազմագերու

Քիչ հետո Էրեբունի օդանավակայանում վայրէջք կկատարի Ադրբեջանից Հայաստան ռազմագերիներ տեղափոխող օդանավը
Դիտվել է 151036անգամ
Վերջին լուրեր