Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Մայիս / 2021 : 11-56

Երևանում տեսախցիկն արձանագրել է 14-ամյա երեխայի՝ մահվան ելքով վրաերթի պահը. տեսանյութ

Երեկ՝ մայիսի 18-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել Երևանում 59-ամյա վարորդի կողմից 14-ամյա հեծանվորդին վրաերթի ենթարկելու մասին։

Երեխան տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց գիտակցության չգալով՝ մահացել էր։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել ողբերգական վրաերթը, երբ երեխան հեծանվով հետիոտնի համար նախատեսված վայրով փորձում էր անցնել, ու տեղի է ունենում վրաերթը։

նչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ՝ մայիսի 18-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում:

Ժամը 17:58-ի սահմաններում 59-ամյա Յուրա Գրիգորյանը իր վարած ЗИЛ մակնիշի բեռնատարով Տիգրան Մեծի պողոտայում՝ Սասունցի Դավթի հրապարակի հարևանությամբ, վրաերթի էր ենթարկել 14-ամյա հեծանվորդ Սարգիս Հ.-ին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 21:15-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից տեղեկություն էր ստացվել Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից հայտնել էին, որ երեխան հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է:
Դիտվել է 60897անգամ
Վերջին լուրեր