26 / Մայիս / 2021 : 10-35

Երկիրը կառավարող Ժ/Պ անեծքը ևս մեկ կյանք խլեց. Ռուբինա Պետրոսյան

Էլի զոհ ունենք: Եվս մեկ ընտանիք դժբախտացավ:

Այսօր Վերին Շորժայում զոհվել է պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը։

Այլևս այս աղետի, անարժանապատիվ իրավիճակի մեջ հնարավոր չէ ապրել:

Երբեք չեմ ընդունել այս բառը, բայց այս իրավիճակի տիպական բնութագրիչն է՝ ԱՆԵԾՔ: Որտեղից եկավ այս ԱՆԵԾՔԸ, մեր որ մեղքի համար: Իսկապես չգիտեմ:

ԱՆԵԾՔԸ զրոյացրեց հայի հերոսական անցյալը, խորտակում է ներկան ու միակ նպատակը ապագայից զրկելն է:

Իրավունք չունենք անտարբեր լինելու, իրավունք չունենք մի կողմ քաշվելու և ակամայից հանցակից դառնալու: Այս դեպքում անտարբերությունն ու լռությունն էլ են իրենցում հանցակազմ պարունակում: Յուրաքանչյուրն իրեն հարց պետք է տա՝ ուզո՞ւմ է հանցավոր համագործակցության մաս կազմել, թե՝ ոչ:

Վստահ եմ՝ ոչ մի հայ, ով մեկ կաթիլ արժանապատվություն ունի, ով չի մոռացել 5000 զոհերին, չի կարող ներել ԱՆԵԾՔԻՆ, չի կարող իր անտարբերությամբ ԱՆԵԾՔԻ հանցավոր գործունեության մաս կազմել:



ԱՆԵԾՔԻՆ 5000 ԶՈՀԻ ԱՐՅՈՒՆԸ ՀԵՐԻՔ ՉԷՐ, ԱՆՀԱԳ ԱՐՅԱՆ ԾԱՐԱՎ Է:

Դրա համար պատերազմը տեղափոխում է Հայաստանի տարածք:

Հարց տվեք ձեզ՝ դուք ուզո՞ւմ եք մասնակցել նրա ծարավի հագեցմանը, թե ոչ:

Վստահ եմ՝ չեք ուզում:

ԱՆԵԾՔԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆԱ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ, ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ, ՆՐԱ ՈՏՔԸ ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ ՉՊԵՏՔ Է ՈՒՂՂՎԻ ԵՌԱԲԼՈՒՐ:

Հակառակ դեպքում, այսօր ունեցանք 5000 +1 զոհ, վաղը կունենանք 5000+2 զոհ և այդպես շարունակ մինչև ծարավը հագենա, բայց չէ, չի հագենա: ՉԷ ՈՐ ԱՆԵԾՔԸ ՆԱԵՎ ԱԳԱՀ Է:

ՆԵՐԵԼՈՎ, ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՈՒ ԼՌՈՒԹՅԱՄԲ ԿԴԱՌՆԱՔ ՀԱՆՑԱԿԻՑ:

ԸՆՏՐԵՔ ԻՆՔՆԵՐԴ՝ ԱԶԱՏՎԵԼ ԱՆԵԾՔԻՑ ՈՒ ՓՐԿԵԼ ՄԵՐ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ ՍԱՀՄԱՆԻՆ, ԲՈԼՈՐԻՍ ԱՊԱԳԱՆ, ԹԵ ԴԱՌՆԱԼ ՀԱՆՑԱԿԻՑ:

Հավերժ խոնարհում ու վառ հիշատակ, սերժանտ Խուրշուդյան:

Ներում չկա նաև ինձ, մեզ քո՝ այսօր կանգ առած կյանքի համար:

Բայց խոստանալ, որ արվելու է անհնարինը զավակներիդ արժանապատիվ ու խաղաղ ապագայի համար, պարտավոր ենք և անելու ենք:

Ռուբինա Պետրոսյան

Կարդացեք նաև՝ Մեր հերոսների ոտնահետքերով կերտված պատմությունը, արյամբ կերտված հայրենիքը մե՛ր սերնդի ոտնահետքերով չպիտի ավարտվի․ Ռուբինա Պետրոսյան
Դիտվել է 33764անգամ
Վերջին լուրեր