27 / Մայիս / 2021 : 13-44

Նիկոլ Փաշինյանը եւ ամբողջ պետական ապարատը երկիրը ծնաչոք դրել են Ալիեւի ոտքերի տակ, նա էլ ինչ ուզում, անում է․ Տավուշի լրագրող

Իրեն գերագույն գլխավոր հրամանատար հռչակած, բանակում չծառայած, ազատամարտին չմասնակցած, իր զորավարական ունակությունների վրա կասկածողների վրա մուննաթ եկած, 2016թ․ մայիսին ապրիլյան պատերազմի համար խրամատ փորած Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե մեր 6 զինվորներին առեւանգել են։ Առեւանգում են խաղաղ բնակիչների, զինվորներին գերի են վերցնում, հարց ՝ ինչո՞ւ զինվորները դիմադրություն ցույց չեն տվել, օգնություն չեն կանչել, զենքերը վայր են դրել, համաձայնվելով գերութան ստրկությանը։
Նիկոլ Փաշինյանը եւ ամբողջ պետական ապարատը երկիրը ծնաչոք դրել են Ալիեւի ոտքերի տակ, նա էլ ինչ ուզում, անում է։ Կարեւորը ընտրություններն են, թե ով քանի մանդատ կվերցնի, մոտ կլինի լափամանին, հայրենիքի հերն էլ անիծած, 300 գերի ունեինք, կլինեն 306-ը։
Տավուշիրագրող Ոսկան Սարգսյան
Դիտվել է 11001անգամ
Վերջին լուրեր