28 / Մայիս / 2021 : 10-47

Փաշինյանի ախպոր տղուն՝ Սիփան լուսավորիչ են անվանում, հիմա նա լամպերը փոխում․ Սիփան Փաշինյանի նախընտրական բարեգործություններից

ՍԻՓԱՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նիկոլ Փաշինյանի եղբոր որդի Սիփան Փաշինյանը 2018թ․ դեկտեմբերի 9-ին պատգամավոր ընտրվեց ռեկորդային 17 155 ձայնով։ Պատգամավորության թեկնածու եղած ժամանակ խոստանում էր պայքարել Հայաստանում հիվանդություն դարձած խաղամոլության դեմ, համահեղինակ դարձավ խաղատների մասին մի օրենքի, որը կիսատ-պռատ էր, այդպես էլ չլուծեց խաղատների հարցը։

Համ էլ ինչու լուծեր, եթե Վիվառոյի Վիգենը՝ Վիգեն Բադալյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության հենարաններից է։ Բնավորությամբ բարի է Սիփան Փաշինյանը, որպես պատգամավոր ակտիվ չէր, հիմա նրա անունը չկա ՔՊ ընտրական ցուցակում։ Սակայն Իջեւանում զարմացած են Սիփան Փաշինյանի նախընտրական բարեգործություններից․ նա մարդկանց փող է տալիս բուժվելու, տան տանիքը նորոգելու եւ այլ գործերով։

Իջեւանի նախկին քաղաքապետ Վարդան Ղալումյանի օրոք քաղաքի գիշերային լուսավորության ցանց է կառուցվել, հիմա Սիփանը լամպերը փոխում է, Սիփանին լուսավորիչ են անվանում։ Որտեղի՞ց Սիփանին գումարներ բարեգործությունների համար։ Որ իրեն հարցնես, կասի՝ բարեգործն է տալիս։ Բա ինչո՞ւ այդ բարեգործն իր անունից չի տալիս, այլ՝ Սիփան Փաշինյանի միջոցով, նա ի՞նչ է ակնկալում դրա դիմաց։

Տավուշի լրագրող Ոսկան Սարգսյան
Դիտվել է 41717անգամ
Վերջին լուրեր