Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Հունիս / 2021 : 15-47

Նիկոլ Փաշինյանը այն մասին, թե ինչո՞ւ է իր կնոջ ջոկատի անունը Էռատո

Ստեփանակերտից հետո, երբ ասում եմ, որ սա Սարդարապատ է, պետք է կանգնել, կինս կանանց կամավորական ջոկատ է կազմում ու գնում են Սիսիանում մարտական պատրաստություն են անցնում ու գնում կանգնում Գորիսի խրամատներում: Ինչն է այստեղ վատ, դավաճանությո՞ւն ա: Պետք է գնային սալոններում լինեին, որ ճիշտ լինե՞ր: Աբովյանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Ասում են՝ ինչու ա ջոկատի անունն Էռատո: Որովհետև Էռատոն Տիգրան Մեծի թոռն ա, հայոց թագուհին ա: Ասում են, որ նա վերջին թագուհին ա: Ասում ենք, որ մենք կիսատ թողածն ենք վերցնում, պետք է վերցնենք, որ պետությունը չընդհատվի»,-ասաց Փաշինյանը:


«Ոհմակի նման իմ ընտանիքի անդամների մասին ինչ ասես՝ ասում են, որովհետև իրենք այդպիսին են»,-հավելեց Փաշինյանը:
Դիտվել է 61040անգամ
Վերջին լուրեր