09 / Հունիս / 2021 : 16-26

«Դավիթ Գրիգորյանի համար ընտանիքը բացարձակ արժեք է, ընտանիքի մասին մտածելու հաջորդ քայլը, դա պետության մասին մտածելն է»․ Սասուն Հայրապետյան

Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար, «Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցի հովանավոր Դավիթ Գրիգորյանը հանդես է գալիս «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակով։

Yelaket.am-ը զրուցել է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ Սասուն Հայրապետյանի հետ, նա Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Գրիգորյանի մանկության ընկերն է։ Ներկայացնում ենք նրա կարծիքը Դավիթ Գրիգորյանի մասին։

«Մենք ընտանիքներով բարեկամներ ենք ավելի լայն իմաստով, ոչ թե արյունակցական կապով, դե արդեն պարզ է, որ նույն արժեքային համակարգը կրող։ Ես իմ բոլոր ընկերներին համարում եմ պարկեշտ, ընտանիքին, հարազատներին, ընկերներին նվիրված, հայրենիքին պետությանը նվիրված անձնավորություններ»,- նշեց Սասուն Հայրապետյանը խոսելով իր մանկության ընկերոջ, Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Գրիգորյանի մասին և ավելացրեց, որ ավելի լավ գիտի Դավիթի առավել և թեր կողմերը, քանի որ ճանաչում է շատ վաղուց։ Աշխատանքային գործունեության ընթացքում ընկերները երբեք չեն աշխատել միասին՝ այսինքն՝ նույն կառույցում, նույն մասնաճյուղում կամ ենթակայության ներքո, բայց այնպես է ստացվել, որ աշխատանքի բերումով ճանապարհները հատվել են, հարկային տեսչությունում։


«Որպես ընտանիքի հայր,հայրենասեր, ընկերասեր անձնավորություն՝ իմ կարծիքով, երեքը միասին սուբյեկտիվ լինում է կամ չի լինում, որքան էլ որ դժվար է, որ իմ ընկերոջ մասին եմ խոսում, առավելագույն օբյեկտիվ գնահատական տալով կարող եմ ասել, որ ընտանիքը Դավիթի համար բացարձակ արժեք է և ընտանիքն է, որ քեզ սովորեցնում է, պետությունը հզորացնել, պետությունը բարգավաճման, ծաղկան համար մտածել։ Կարող է մարդկանց մոտ լինել բնազդային, ըստ էության ու կարող է լինել գիտակցված, և գիտակցված դեպքերում՝ դա առաջին հերթին իր սերունդների համար, ապահով երկիր, օրինական երկիր, ծաղկուն երկիր տեսնելու ցանկությունն է, և ընտանիքին նվիրված լինելու, ընտանիքի մասին մտածելու հաջորդ քայլը, դա պետության մասին մտածելն է, պետականամետ լինելը»,- մեզ հետ զրույցում նշեց Սասուն Հայրապետյանը, ավելացնելով՝ «Ես պետություն սիրող մարդուն այսպես ես պատկերացնում, հո հենց էդպես չեն սիրում և պետք է արժեք լինի, թե ինչի համար են սիրում և կարծում եմ դա է ամենամեծ գրավականը՝ ազգային տեսակը պահպանել, և կարող են քո սերունդները հպարտանալ, որ մեր հայրենիքը, մեր նախկինները ապրել են էնպես որ կարողացել են փոխանցել այսպիսի արժեքային համակարգ»։

Դավիթ Գրիգորյանի մասին հրապարակումները կարող եքարդալ Yelaket.am լրատվական կայքում։

կարդացեք նաև
Դավիթ մեծատառով մարդ է, հայրենասեր, նվիրված է իր հայրենիքին, գիտի՝ ինչ է նշանակում հայ լինել»․ Ստեփանակերտի փոխքաղաքապետը՝ Դավիթ Գրիգորյանի մասին

Պրոդյուսեր Ռուբեն Հովհաննիսյանը՝ Դավիթ Գրիգորյանի մասին
Դիտվել է 43620անգամ
Վերջին լուրեր