10 / Հունիս / 2021 : 13-47

Անառարկելի փաստ է, որ Նախագահի կառավարման տարիները Հայաստանի Հանրապետության հզորացման տարիներ են եղել․ Ռուբինա Պետրոսյան

«Հարցազրույց Ելակետում» հաղորդաշարի հյուրն է իրավաբան, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Ռուբինա Պետրոսյանը։

«Այո՛, ես միացել եմ Հայրենիքի փրկության շարժմանը»,-ինչպես դա արել էին Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիներ․ այն անարժանապատիվ իրականությունը, որը մեզ պարտադրվեց նոյեմբերի 10-ին, իր երկիրը, հայրենիքը սիրող մարդուն, այլընտրանք չէր թողել, մեր 5000 զոհերի, տաս հազար վիրավորների, 35 հազար անտուն մարդկանց հանդեպ պարտավորությունը, այլընտրանք չէր թողել միանալ, քան միանալ պայքարին, իսկ «Հայրենիքի փրկության շարժումը, միակն էր, որ իր ձեռքն էր վերցրել պայքարը», - նշեց Ռուբինա Պետրոսյանը։

«Անառարկելի փաստ է, որ առաջիկայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները «Հայրենիքի փրկության շարժման» պարտադրանքով նշանակվեցին»,- հաղորդման սկզբում ընդգծեց Ռուբինա Պետրոսյանը, չհամաձայնելով այն կարծիքների հետ, թե «Հայրենիքի փրկության շարժումը» չի հաջողվել։

Ռուբինա Պետրոսյանը իր խոսքում նշեց՝ «Մենք այսօր ունենք հայրենիքը հանձնելու նահանջ և էլի նահանջ, երկիրը կարգախոսով «առաջնորդող պաշտոնյաներ», այսօր Դամոկլյան սուրը կախված է հայ ժողովրդի գլխին, վտանգված է հայկական պետականությունը, հայի ու Հայաստանի ֆիզիկական գոյությունը»։


«Պատիվ է մաս կազմել մի թիմի, որը գլխավորում է Արցախի Հանրապետության առաջին նախագահ, Հայաստանի Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նախագահին հաջողվել է, մեկ անգամ այս երկիրը փլատակներից դուրս բերել, կառուցել պետություն, ինքնիշխան պետություն, որն ուներ մարտունակ բանակ, որը ամբողջովին ապահովում էրա այս երկրի բնակչության անվտանգություն, ումից վախենում էր թշնամին և ում հետ հաշվի էին նստում։ Ցավոք,Նախագահը այս ամենը պետք է կատարի երկրորդ անգամ, իսկ անառարկելի փաստ է, որ Նախագահի կառավարման տարիները Հայաստանի Հանրապետության հզորացման տարիներ են եղել»,- նշեց Ռուբինա Պետրոսյանը խոսելով «Հայաստան Դաշինքի» նախընտրական ցուցակում իր նեկայացվածության մասին։


«Այս ընտրությունները նաև ընտրություն են պետություն կամ տաբոր, այսօր մենք, ցավոք գտնվում ենք պետությունից դեպի տաբոռ սահուն ընթացող ճանապարհին, մենք մի պահ պետք է կանգ առնենք, և ղեկը կրկին պտտենք դեպի պետություն։

Ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին կընտրի պետությունը, ինքնիշխան պետությունը, կընտրի իր անվտանգության երաշխավոր հադիսացող հանդիսացող պետությունն ու առաջնորդին»,- շեշտեց Ռուբինա Պետրոսյանը։


Ռուբինա Պետրոսյանը հաղորդման ընթացքում անդրադառնում է Հայաստանի սահմանային անվտագության, բանակի, ներկայիս իշխանությունների, արտահերթ ընտրությունների, Հայաստանում ներկայումս տիրող իրավիճակին և շատ այլ հարցերի։

Նշենք, որ իրավաբան, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Ռուբինա Պետրոսյանը «Հայաստան» դաշինքի ցուցակում է։

Ռուբինա Պետրոսյանի հետ ամբողջական հարցազրույցը դիտեք Yelaket TV-ում։
Դիտվել է 29221անգամ
Վերջին լուրեր