14 / Հունիս / 2021 : 16-35

Դավիթ Գրիգորյանը արժանապատվություն ունեցող, ընտանիքի դերը կարևորող և արժևորող հայ տղամարդու կերպար է․ Նունե Հարությունյան

Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար, «Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցի հովանավոր Դավիթ Գրիգորյանը հանդես է գալիս «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակով։

Yelaket.am-ը զրուցել է Նունե Հարությունյանի հետ, ով նախկինում աշխատել է Դավիթ Գրիգորյանի անմիջական ղեկավարությամբ, որպես մանկապարտեզի տնօրեն՝ մոտ երկու տարի։ Ներկայացնում ենք Նունե Հարությունյան կարծիքը Գրիգորյանի մասին։

«Մենք հեռավոր ազգակցական կապ ունենք, բայց դա կապ չուներ աշխատանքային կարգապահությունը միշտ բարձր տեղում էր, խստապահանջ էր բոլորի նկատմամբ։ Ինձ շատ դուր էր գալիս իր խստապահնջությունը, նա հաշվի չէր առնում, որ ազգակցական կապ կար, միևնույն է, պահանջները նույնն էին և իմ առջև դրված, և համայնքի մյուս մանկապարտեզների տնօրենների առջև դրված, հետո մենք չէինք օգտվում դրանից»,- այսպես բնութագրեց տիկին Հարությունյանը Էրեբունու նախկին թաղապետ Դավիթ Գրիգորյանին։
Տիկին Հարությունյանը նաև նշեց, «Որպես մարդ՝ բարձր հատկանիշներով և արժեքներով օժտված անձնավորություն է, որպես լավ ընտանիքի հայր՝ լավ ամուսին, պապիկ, իսկ որպես ղեկավար՝ շատ պարտաճանաչ, խստապահանջ, իսկ աշխատանքից դուրս շփման մեջ՝ շատ մարդկային հարաբերություններ էին, մենք չէինք զգում, որ նա թաղապետ է»։

«Դավիթ Գրիգորյանը արժանապատվություն ունեցող, ընտանիքի դերը կարևորող և արժևորող հայ տղամարդու կերպար է»,- նշեց Նունե Հարությունյանը։


Դավիթ Գրիգորյանիմասին հրապարակումները կարող եք կարդալ Yelaket.am լրատվական կայքում։

Դիտվել է 35870անգամ
Վերջին լուրեր