14 / Հունիս / 2021 : 14-07
Շատ հայրենասեր է, հայրենիքը սիրում է այնպես ինչպես իր ընտանիքին․ Գևորգ Կոստանյան
Yelakaket.am լրատվական կայքը այսօր ներկայացնում է «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում ընդգրկված Էրեբունի վարչական շրջանի նախին ղեկավար Դավիթ Գրիգորյան մասին՝ քաղաքացիների, աշխատանքային ընկերների կարծիքները։
Այսօր մեր զրուցակիցը, ներկայումս Մասիսի քաղաքապետարանի քաղաքապետի խորհրդական Գևորգ Կոստանյանն է, որը երկար տարիներ նախինում աշխատել է Դավիթ Գրիգորյանի հետ Պետական եկամուտների կոմիտեում (2003-20012թ.թ., այն ժամանակ էի կոչվում էր Հարկային պետական ծառայություն), այնուհետև շարունակել է աշխատել Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանում, որպես առևտրի սպասարկումների և գովազդի բաժնի պետի տեղակալ, այնուհետև՝ բաժնի պետ։
«Կարևորը, որ ինքը շատ ընտանիք սիրող անձնավորություն է, ընտանիքը ամեն ինչից վեր է դասում, ինքը ցանկացած ժամանակ, թե՛ աշխատանքավայրում, թե՛ առօրյա կյանքում միշտ շեշտում է, որ հայրենիքը մեր ընտանիքն է, մենք ոնց վերաբերում ենք մեր ընտանիքին, այնպես էլ պետք է վերաբերենք մեր հայրենիքին, նաև մեր աշխատանքին՝ նույնպես պետք է վերաբերենք այնպես, ինպես մեր մեր ընտանիքին»,- իր խոսքում նշեց Կոստանյանը։
«Կոլեկտիվը Դավիթ Գրիգորյանը համարում է որպես երկրորդ ընտանիք ու աշխատանքի արդյունավետությունը, կարգ ու կանոնը բոլոը վերագրում էր ընտանիքին։ Դավիթ Գրիգորյանը շատ խստապահանջ, օրինակելի ղեկավար էր, նա աշխատանքի, գործի մեջ չէր սիրում և չէր ընդունում անգամ փոքր թերությունները։ Որքան էլ ջերմ, մտերմիկ ընկերական հարաբերություններ ուներ կոլեկտիվում, այդ ամենը շարունակվում էր և աշխատանքից հետո, աշխատանքի մեջ պահանջկոտ էր»,- մեզ հետ զրույցում ընդգծեց Կոստանյանը։
Կոստանյանը իր խոսքում նշեց՝ ինձ համար մեծ պատիվ էր աշխատել հարկային համակարգից դուրս և Դավիթը ինձ առաջարկեց աշխատել Էրեբունի թաղապետարանում։ Իր հետ աշխատելը արդյունավետ էր, աշխատանքի ոլորտում նաև փորձ ձեռք բերելու իմաստով։
«Գիտեք, ցանկանում եմ առանձնակի նշել, որ եթե աշխատում ես մի մարդու հետ, ու մանավանդ նա քո ղեկավարն է (խմբ.-նկատի ունի Դավիթ Գրիգորյանին), ու եթե նա՝ ղեկավարը տեղափոխվում է այլ տեղ աշխատանքի, ցանկանում ես դու էլ ՝ նշեմ՝ որից մեկը ես եմ, տեղափոխվել և իր հետ շարունակես աշխատել, դրանում արդեն ամեն ինչ ասված է»,- ասաց Կոստանյանը։
Կոստանյանը նաև նշեց՝ ցանկացած տեղ աշխատելու ժամանակ թե՛ ղեկավարներին, թե՛ աշխատողներին անընդհատ շեշտում էի, որ պիտի լինենք Դավիթ Գրիգորյանի նման և հավելեց՝ «ՈՒզում եմ նաև ասել, որ ցանկացած ժամանակ եթե ես խորհրդի կարիք եմ ունենում, դիմում եմ Դավիթ Գրիգորյանին»։
Մենք ընտանիքներով ենք մոտիկ և դա խոսում է մարդկային ճիշտ հարաբերությունների մասին։ Գնահատում է մարդկային հարաբերությունները։ Շատ հայրենասեր է։ Հայրենիքը սիրում է, այնպես ինչպես իր ընտանիքին», -ասաց Կոստանյանը։
«Իմ շրջապատում շատ մարդիկ կան, որ Գրիգորյանին անձամբ չեն ճանաչում, բայց ես իր իր մասին այնքան եմ պատմել, տարբեր թեմաներով օրինակներ եմ բերել, որ ում մոտ էլ տալիս եմ անունը իմանում են թե ում մասին է խոսքը և իրենց մոտ այնպիսի տպավորությունէ կարծես անձամբ ճանաչում են։ Դեպքեր են եղել, որ Դավիթ Գրիգորյանի հետ ծանոթացրել եմ ընկերներիս, ասում են Գևորգը էնքան է ձեզ ներկայացրել, որ արդեն մի 100 տարի ճանաչում ենք»,- պատմեց Կոստանյանը։
Դավիթ Գրիգորյանի մասին հրապարակումները կարող եք կարդալ yelaket.am լրատվական կայքում։
Դիտվել է
38804անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Իմ քայլ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում։ Շատ կուզեի ավարտուն լիներ։...
31 / Հունվար / 2020
Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու գինը . Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում․ Իրատես
Իրատես թերթը գրում է. Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն...
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է...
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
31 / Հունվար / 2020
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպումն անցկացվում...
01 / Ապրիլ / 2020
Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները՝ Երևանի տեղամասում
Արցախի նախագահի ընտրությունների Երևանի 1 տեղամասում քվեարկության նախնական պատկերը հետևյալն է․ Արայիկ Հարությունյան՝ 191 քվե, Մասիս Մայիլյան՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյան՝ 65 քվե։
Մյուս թեկնածուների...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...