15 / Հունիս / 2021 : 11-14

«Աշխատանքի մեջ դիմացինին լսում էր, ուզում էր հասկանար և աշխատանքի ընթացքում երբեք միանձնյա որոշումներ չէր ընդունում»․ գործընկերը` Դավիթ Գրիգորյանի մասին


Ներկայացնում է քաղաքացիների, գործընկերների կարծիքը Դավիթ Գրիգորյանի մասին, ովքեր տարբեր տարիներ առնչություն են ունեցել Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավարի հետ։

Այս անգամ Yelaket.am-ի զրուցակիցը Հայկ Պլուզյանն է, որը նախկինում աշխատել է Դավիթ Գրիգորյանի հետ Էրեբունիի հարկային ծառայությունում։

«Երկուսս էլ երիտասարդ էինք, գրեթե հասակակիցներ, երբ ծանոթացանք և միասին էինք աշխատում։ Նույն տեսչությունում էինք աշխատում։ Մենք միասին մոտավորապես 3 տարի ենք աշխատել, արդեն անցել է 20 տարի, բայց մեր ընկերությունը շարունակվում է, և ես ուրախ եմ»։
Աշխատանքից դուրս ու աշխատանքի ընթացքում, իմ անձնական կարծիքով մարդիկ տարբեր պետք է լինեն։ Աշխատանքի մեջ Դավիթ Գրիգորյանը բացարձակապես սկզբունքային է», - նշեց Հայկ Պլուզյանը։



Իր խոսքում Հայկ Պլուզյանը նշեց․ «Բարձր որակի մարդ է, լավ անձնավորություն է, առանց չափազանցնելու եմ ասում, չեմ ասում որպես ընկեր։ Բանակից հետո, երբ ես ընդունվեցի աշխատանքի, Դավիթ Գրիգորյանը արդեն մոտ մեկուկես տարի աշխատում էր, որոշակի փորձ ուներ, մենք տարբեր բաժիններում էինք աշխատում, և հարցերի դեպքում դիմում էի, լինելով երիտասարդ, առանց զլանալու, իր գիտելիքները փոխանցում էր։ Տարբեր ժամանակշրջաններում այնպես ստացվեց, որ Դավիթ Գրիգորյանը տարբեր պաշտոններ էր զբաղեցում տեսչությունում ու գիտեք ինքը չփոխվեց իր պաշտոններով հանդերձ։

Աշխատանքի մեջ դիմացինին լսում էր, ուզում էր հասկանար, միգուցե ինքն է սխալ անում, և աշխատանքի ընթացքում երբեք միանձնյա որոշումներ չէր ընդունում։ Այսինքն գտնում էր ճիշտ տարբերակը և լուծումներ էր տրվում խնդրին։ Ու ես չեմ կարծում հարկային համակարգում մի մարդ, որ իր մասին բացասական կարծիք կամ դրվագ կհիշի»։

Դավիթ Գրիգորյանի մասին հրապարակումները կարող եք կարդալ Yelaket.am լրատվական կայքում։



Դիտվել է 9841անգամ
Վերջին լուրեր