16 / Հունիս / 2021 : 10-43

Անունը` «Հաղթանակ». Էրդողանին Շուշիում ղարաբաղյան ձի են նվիրել

Լեռնային Ղարաբաղի` 44-օրյա պատերազմի արդյունքներով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում ներկայացվել է «Երաժշտական ժառանգությունը և ղարաբաղյան ձիերը Ջըդըրդուզի վրա» երաժշտական կոմպոզիցիան, որը դիտել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու առաջին տիկին Էմինե Էրդողանը:

Ինչպես նշում է haqqin.az-ը, երաժշտական միջոցառումն ուղեկցվել է ղարաբաղյան ձիերի ելույթով, որի շրջանակում Էրդողանին նվիրել են ձի` «Զաֆար» («Հաղթանակ») անունով:

Հիշեցնենք, որ երեկ Էրդողանը ժամանել է Շուշի, որտեղ նրան դիմավորել են Ալիևները: Երկու երկրների ղեկավարները ստորագրել են թուրք-ադրբեջանական փաստաթղթեր. մասնավորապես ստորագրվել է Շուշիի հռչակագիրը:

Տեսանյութը՝ ստորև
Դիտվել է 10517անգամ
Վերջին լուրեր