Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Հունիս / 2021 : 12-44

«Եթե մենք ստանանք ականապատված բոլոր տարածքների քարտեզները, ապա դա մեզ մեծ առավելություն կտա, առանց դրա աշխատանքը տևելու է 10 տարի, քանի որ ականապատված է ամբողջը». Ալիևի և Էրդողանի զրույցը


Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են երկրի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա կնոջ` Էմինե Էրդողանի` հունիսի 15-ին դեպի Շուշի ուղևորվելու ժամանակ տեղի ունեցած զրույցից մի հատված, որը վերաբերում է օրերս 15 հայ գերու վերադարձին և դրա դիմաց Լեռնային Ղարաբաղի ականապատ տարածքների քարտեզների փոխանցմանը:

Ստորև ներկայացնում ենք զրույցի տեքստային տարբերակը` մասնակի կրճատումներով.

Իլհամ Ալիև.Մենք հիմա Ֆիզուլի (Վարանդա) քաղաքում ենք...Այս վայրերը լի են ականներով... Այստեղ ճանապարհից չի կարելի շեղվել ո՛չ աջ, ո՛չ ձախ: Մենք տասնհինգ գերի տվեցինք և վերցրեցինք ականապատված բոլոր տարածքների քարտեզը:

Ռեջեփ Թայիփ Էրդողան. Ե՞րբ է դա տեղի ունեցել:

Իլհամ Ալիև. Ամսի 12-ին:

Ռեջեփ Թայիփ Էրդողան. Այսինքն` օրերս:

Իլհամ Ալիև. Այո, բայց որևէ ստորագրում չի եղել:


Ռեջեփ Թայիփ Էրդողան. Նրանց փոխանցած քարտեզները ճի՞շտ են ցույց տալիս ականապատված վայրերը:

Իլհամ Ալիև. Այո, ճիշտ են ցույց տալիս, քանի որ ամերիկացիները հանդես են եկել որպես երաշխավոր: Նրանք մեզ տվեցին Աղդամի (Ակնա) շրջանի 97 000 ականների քարտեզներ:

Ռեջեփ Թայիփ Էրդողան. Ես չգիտեի, որ այդքան շատ ական կա Ադրբեջանի ստացած քարտեզների վրա:

Իլհամ Ալիև. Եթե մենք ստանանք ականապատված բոլոր տարածքների քարտեզները, ապա դա մեզ մեծ առավելություն կտա, քանի որ առանց դրա աշխատանքը տևելու է 10 տարի, քանի որ ականապատված է ամբողջը:

Էմինե Էրդողան. Այլ գերինե՞ր էլ կան:

Իլհամ Ալիև. Կան, կան:

Էմինե Էրդողան.Մաս-մաս (նկատի ունի հայ գերիների հանձնումը-Խմբ.):
Դիտվել է 20480անգամ
Վերջին լուրեր