16 / Հունիս / 2021 : 15-34

«Այնտեղ էլ հյուրանոց կլինի». Ալիևն Էրդողանին հեռվից ցույց է տվել Ստեփանակերտն ու խոսել «ապագա ծրագրերի» մասին (տեսանյութ)

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ արցախյան Շուշի քաղաքում գտնվելու ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հեռվից ցույց է տվել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը:

Ինչպես գրում է minval.az-ը, Ալիևն Էրդողանին ցույց է տվել լեռները` նշելով, որ քաղաքը գտնվում է դրանց հետևում: Թուրքիայի ղեկավարը, իր հերթին, հետաքրքրվել է` արդյոք այնտեղ է գտնվում հյուրանոցը, որտեղ իրենք կանգ են առնելու:

«Ոչ, բայց այնտեղ էլ հյուրանոց կլինի»,-պատասխանել է Ալիևը:

Հիշեցնենք, որ երեկ Էրդողանը ժամանել է Շուշի, որտեղ նրան դիմավորել են Ալիևները: Երկու երկրների ղեկավարները ստորագրել են թուրք-ադրբեջանական փաստաթղթեր. մասնավորապես ստորագրվել է Շուշիի հռչակագիրը:

Տեսանյութը՝ ստորև
Դիտվել է 17013անգամ
Վերջին լուրեր