17 / Հունիս / 2021 : 19-05

Դավիթ Գրիգորյանը ամենակարևորը՝ հայրենասեր, մեծատառով մարդ է, պետական մտածելակերպի տեր, որը այսօր շատերի մոտ բացակայում է․ Լիանա Վարդանովա


Yelaket.am-ը ներկայացնում է քաղաքացիների, նախկին գործընկերների կարծիքները քաղաքական գործիչների մասին։

Այսօր մեր զրուցակիցը Լենա Վարդանովան է, ով աշխատել է Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանում Դավիթ Գրիգորյանի ղեկավարությամբ։

«Բացի ղեկավար լինելուց Դավիթ Գրիգորյանը ինձ շատ հարազատ, մտերիմ մարդ է։ Ես իրեն ճանաչում եմ ավելի վաղ, մինչ Էրեբունու թաղապետարան աշխատանքի անցնելը»,- մեզ հետ զրույցում նշեց Լիանա Վարդանովան։

Լիանա Վարդանովան ընգդծեց, որ Դավիթ Գրիգորյանը, ամենակարևորը՝ հայրենասեր, մեծատառով մարդ է, պետական մտածելակերպի տեր, որը այսօր շատերի մոտ բացակայում է։

«Լավ ընտանիքի հայր, լավ ընկեր, ես միայն ամենալավ բաները կարող եմ իր մասին ասել։ Բացի այն, որ նա ղեկավար էր՝ մեզ հետ հավասար շփվել է, և կարևորը՝ շատ հասանելի։ Երբեք խոչընդոտ չի եղել իրեն որպես ղեկավար հարցերով դիմելուն, մոտենալուն։ Շատ կուզեմ իրեն նորից տեսնել ղակավարի դերում»,- նշեց տիկին Վարդանովան։

Դավիթ Գրիգորյանի մասին հրապարակումները կարող եք կարդալ Yelaket.am լրատվական կայքում՝՝ այստեղ
Դիտվել է 20744անգամ
Վերջին լուրեր