Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Ապրիլ / 2020 : 00-09

Հայտնի անձիք՝ Հայոց Ցեղասպանության մասին 

 

 

Անատոլ Ֆրանս
(Ֆրանսիացի հեղինակ, 1916)
«Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց կվերածնվի: Այն մի փոքր արյունը, որ դեռ մնում է՝ թանկագին է, ու դրանից մի հերոսական սերունդ է ծնվելու: Մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել՝ չի մեռնի:»:

... 

Վալերի Բրյուսով
(Ռուս բանաստեղծ,1917)
«Թուրքերը շարունակում են իրենց վաղեմի քաղաքականությունը: Նրանք չեն դադարի իրագործել մասսայական և չափազանց սարսափելի ջարդերը, որ նույնիսկ Լենկ Թեմուրը չէր համարձակվի անել»:

... 

Ֆրիտյոֆ Նանսեն
(Նորվեգացի քաղաքական գործիչ, 1915)
Մարդկության պատմության մեջ չկա մի բան, որ իր հավասարն ունենա 1915թ. սկսված ջարդերի հետ: Աբդուլ Համիդի ջարդերը չնչին են այսօրվա թուրքերի արածի համեմատությամբ:

... 

Ժոզեֆ Մարկվարթ
(Գերմանացի գիտնական)
«Նույնիսկ Սահմանադրության հռչակումից հետո, թուրքական քաղաքականության հիմնական լոզունգն է եղել Առանց հայերի չի լինի հայկական հարց» (1916):

... 

Ժակ դե Մորգան
(Ֆրանսիացի գիտնական, 1915)
«Արևմտահայերի տեղահանությունները ոչ այլ ինչ են, քան ազգի քողարկված ոչնչացում: Չկա մի որևէ հարուստ լեզու, որ նկարագրի այդ սարսափները»:

... 

Ջիմի Քարթեր
(ԱՄՆ նախագահ,1978թ. մայիսի 16, Սպիտակ Տան հանդիսություն)
Ընդհանուր առմամբ աշխարհին հայտնի չէ, որ 1916 թվին նախորդող տարիներին եղել է համաձայնեցված փորձ` բնաջնջել ամբողջ հայ ժողովրդին, հավանաբար ամենամեծ ողբերգություններից մեկը, որ երբեև պատահել է որևէ ազգի հետ: Եվ չեն էլ եղել որևէ նյուրմբերգյան դատավարություններ:

... 

Ռոնալդ Ռեգան
(ԱՄՆ նախագահ, 1981թ. ապրիլի 22, հռչակագիր)
Հոլոքոստի դասերը, որին նախորդել է հայերի ցեղասպանությունը, և որին հաջորդել է կամբոջացիների ցեղասպանությունը, երբեք չպետք է մոռացվեն:

Author's cover photo
Ամսաթիվ 24 / Ապրիլ / 2020 : 00-09
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 13626անգամ
Վերջին լուրեր