Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Հունիս / 2021 : 10-39

Միջադեպ Չարենցավանի 27/22 տեղամասում. քաղաքացին ջնջեց ցուցակից որդու եւ հարսի անունները (տեսանյութ)

Քիչ առաջ միջադեպ գրանցվեց Չարենցավանի 27/22 ընտրատեղամասում: Այս մասին հայտնում է hraparak.am-ը։ Մի քաղաքացի դժգոհում էր, որ իր որդին եւ հարսը ՀՀ քաղաքացի չեն, ՌԴ քաղաքացիություն ունեն, սակայն նրանց անունները կան ցուցակում: Ասաց` նախորդ ընտրություններին էլ կար, դիմել է ոստիկանություն, սակայն ցուցակից նրանց անունը չեն հանել:

Հանձնաժողովի նախագահ Վարդիթեր Հայրապետյանն էլ ասաց, որ սա իրենց խնդիրը չէ, պետք է անձնագրային դիմել ու վստահեցրեց, որ իր որդու եւ հարսի փոխարեն ոչ ոք չի քվեարկելու:

Քիչ անց, սակայն, քաղաքացին, մոտենալ գրանցամատյանին, իր ստորագրությունը դնելու հետ մեկտեղ գրիչով գիծ քաշեց նաեւ իր որդու եւ հարսի անվան դիմաց` ասելով, որ անցած անգամ էլ է այդպես արել:

Ստիպված եղան դիմել ոստիկաններին:

մանրամասները Hraparak TV-ի տեսանյութում
Դիտվել է 44814անգամ
Վերջին լուրեր