22 / Հունիս / 2021 : 09-59

Պատրաստ եմ պրոֆեսոր Արմեն Չարչյանին տալ երաշխավորագիր կալանքից ազաատման համար, եթե կան այլ պատգամավորներ խնդրում եմ միացեք․ Սոֆյա Հովսեփյան

Սոֆյա Հովսեփյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Պատրաստ եմ պրոֆեսոր Արմեն Չարչյանին տալ երաշխավորագիր կալանքից ազաատման համար։ Եթե կան այլ պատգամավորներ խնդրում եմ միացեք։ Մինչ պատգամավորական լիազորություններիս դադարեցումը ունեմ իրավունք նաև այս կերպ սատարելու..
Հրապարակային եմ գրում,քանի որ գիտեմ գործողությունից հետո ինձ քոչարյանական են անվանելու ինչպես Բադասյանին երաշխավորագիր տվածս ժամանակ Շիրակի մարզում ակտիվ քննարկում էին,թե ԲՀԿ ական եմ, բայց դա ինձ չի անհանգստացնում։
Կաղնուն մոլախոտով չես վախեցնի ...
Քանի դեռ «արդարադատություն» կոչվածը սելեկտիվ է գործում,չհամարձակվեք որևէ մեկդ «արդարադատություն» բառն անգամ շոշափել...»։
Դիտվել է 21690անգամ
Վերջին լուրեր