10 / Հուլիս / 2021 : 10-18

Հուշ-երեկո՝ նվիրված Կարեն Վարդանյանին. Ինչպես կարելի է ձեռք բերել հրավիրատոմսերը, որոնք սահմափակ թվով են

Հուլիսի 12-ին, ժամը 19:00-ին հուշ-երեկո է կազմակերպվելու՝ նվիրված Կարեն Վարդանյանին:

«Հարգելի՛ ընկերներ, համախոհներ, գործընկերներ,

Շուտով լրանում է Կարեն Վարդանյանի երկրային կյանքի ավարտի մեկ տարին։ Մենք Կարենին հիշում ենք իրենից ժառանգած «Հաղթանակի դրոշով»։ Կարենը մեր ազգային անկախ պետականության կերտողներից էր, դրա լավագույն կրողն էր, արդար պայքար ու բովանդակային գործ սովորեցնողն ու այդ գործը մեզ փոխանցողն էր։ Հենց ինքը մեր «Հաղթանակի դրոշն էր»։

Սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու Կարեն Վարդանյանին նվիրված երեկոյին ՝ միասին վերհիշելու միշտ ներկայում ապրող սիրելի Կարենին։

Հրավիրատոմսերը սահմափակ թվով են և վաճառքի ենթակա չեն։ Ս․թ հուլիսի 9-ից, ժամը՝ 19:00-ից կարող եք ձեռք բերել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տոմսարկղից։


Սիրով սպասում ենք բոլորիդ»,-ասված է հայտարարության մեջ:
Դիտվել է 7615անգամ
Վերջին լուրեր