10 / Հուլիս / 2020 : 13-11

 Մարդ, որ արել է շատ-շատ ավելին, քան բազմաթիվ կուսակցություններ, քաղաքական գործիչներ, չինովնիկներ միասին վերցրած․․․

ՖԲ օգտատեր Զաքար Խոջաբաղյանն իր էջում գրել է․

Էսօրվա առավոտը սկսվեց վատ լուրով․․․
Ոչ ևս է Կարեն Վարդանյանը․․․
Գրողը տանի, հավատս չի գալիս, որ իր մասին պետք է այս տողերը գրեի հիմա․․․
Մարդիկ կան, որոնց մասին չի ստացվում խոսել անցյալ ժամանակով, որովհետև այդ մարդիկ կարծես ապագայից են․․․ Որովհետև այդ մարդիկ հենց ապագան կերտողներից են, ինչ-որ առումով՝ իրենք հենց ապագան են․․․
Էդ մարդկանցից է Կարեն Վարդանյանը․․․
Մեր համար թևավոր խոսք է իրենց ընկերներից՝ Մովսես Գորգիսյանի "Կեցցէ այն Հայաստանը, որը վաղն է գալու" արտահայտությունը․․․ Կարեն Վարդանյանն այդ վաղվա Հայաստանը կերտողներից մեկն էր․․․ թե՛ որպես Մարդ-Անհատ, թե՛ որպես՝ Մարդ-Համակարգ․․․

 

Մարդ, ով համակարգային մտածողություն ուներ, ում կյանքը հենց մի մեծ համակարգ էր, ում ստեղծածն է մեծ համակարգ․․․
Այսօր ընդունված է տեղին անտեղին հերոս բառն օգտագործել․․․
Հերոսները ապրողների համար են․․․ Հերոսներն ուղենիշ են՝ սերունդներ կրթելու ուղենիշ․․․
Կարեն Վարդանյանն այն անհատականություններից էր, որի ողջ կյանքն ուղենիշ է․․․
Մարդ, ով ապրեց Հայաստանում, Արարեց Հայաստանում, Ապրեց Հայաստանի համար, Հայաստանով․․․ ինչ-որ առումով նաև մաս դառնալով այդ Հայաստանի․․․
Նրա թողած ժառանգությունը ոչ միայն այսօրվա, այլ հենց վաղվա՛ Հայաստանն է․․․ Հայաստանի ապագան․․․ ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱՆ․․․ Մարդ, որ արել է շատ-շատ ավելին, քան բազմաթիվ կուսակցություններ, քաղաքական գործիչներ, չինովնիկներ միասին վերցրած․․․ Մարդ, ով անմնացորդ նվիրումի օրինակ էր, կամքի, պայքարի, համեստության, ազնվության, արդարության, ուղղախոսության, ճշմարտախոսության, անվախության, արարման, հաղթանակի օրինակ․․․


2020 թվականի օգոստոսի 23-ին Կարեն Վարդանյանը և ընկերները պատրաստվում էին նշել Անկախության Հռչակագրի 30-ամյակը․․․
Կարեն Վարդանյանն այն քիչ մարդկանցից է, ում անունը կցանկանայի տեսնել Հայաստանի Հանրապետության Ազգային Հերոսների ցանկում, նրա պատկերը՝ Ազգային Հերոսների Պատվո ցուցատախտակին, իսկ նրա հերոսական կյանքը՝ որպես դասագրքային օրինակ ապագա սերունդներին․․․
Անկախության Հռչակագրի 30-ամյակը պետք է նշվի արժանվույնս և նշանավորվի Կարեն Վարդանյանին Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսի կոչմանն արժանացնելով․․․
Շնորհակալ ենք, պարոն Վարդանյան, Ձեր թողած ժառանգության համար․․․ Ձեր կյանքի օրինակի համար․․․
Մարդն ապրում է այնքան, որքան շարունակվում է նրա գործը․․․
Ձեր Գործն արդեն Ձեր ստեղծած Համակարգն է շարունակելու․․․ Դուք այլևս արդեն Համակարգ եք․․․ Հզոր և Հայկական Համակարգ․․.

Author's cover photo
Ամսաթիվ 10 / Հուլիս / 2020 : 13-11
Հրապարակման հեղինակ՝ Անուշ Զոհրաբյան

Ելակետ լրատվական գործակալության գլխավոր խմբագիր։ Սովորել է Երևանի պետական համալսարան-ի/ԵՊՀ/ բանասիրության ֆակուլտետում, ապա կրթությունը շարունակել է նույն համալսարանի Արտասահմանյան գրականության ամբիոնում/Ռոմանո/՝ ստանալով մագիստրոսի որակավորում։ Լրագրության մեջ իր գործունեությունն սկսել է հեռուստատեսությունից՝ այնուհետև մուտք գործել Էլեկտրոնային լրագրության ասպարեզ։ 2014 թ-ից Հայկական տեղեկատվական կենտրոն/AIC, ԷՅ-ԱՅ-ՍԻ/ ընկերության ստեղծագործական գծով փոխտնօրենն է ։ 2015 թվականից հանդիսանում է Ելակետ լրատվական գործակալության/Yelaket.am/ գլխավոր խմբագիրը ։ 2020 թվականից «Media association» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։

Դիտվել է 57653անգամ
Վերջին լուրեր