14 / Հուլիս / 2021 : 10-00

«Տիգրան Արզաքանցյանը մեզ խաբել է, թրաֆիքինգի ենթարկել, դռներս կռիվ է գցել»․ Գյումրիում մեծ աղմուկ է

Երեկ` հուլիսի 13-ին, Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մամուլի ասուլիս էին հրավիրել Հայաստանի դեմոկրատական կուսակցության Արմավիրի ու Գյումրու շտաբերի աշխատակիցները՝ բարձրաձայնելով, որ այս կուսակցության ցուցակը գլխավորող գործարար Տիգրան Արզաքանցյանը իրենց խաբել է, նախընտրական քարոզարշավի ընթացքում կատարած կազմակերպչական աշխատանքների համար ոմանց ընդհանրապես չի վճարել, ոմանց էլ չնչին գումարներ տվել, հաղորդում է Aravot.am-ը:

Գյումրիի շտաբերի աշխատակիցների ասելով, իրենք զօրուգիշեր կազմակերպչական աշխատանքներ են կատարել, թեկնածուին Գյումրիում իր կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի հետ ամենաբարձր մակարդակի ընդունելության են արժանացրել, ֆայտոնով ման տվել, աղավնիներ բաց թողել, որոշ տեղերում նրա ցուցապաստառներն են փակցրել, սակայն Տիգրան Արզաքանցյանն այս ամենի ծախսերն անգամ չի տվել։


«Նատալյա Ռոտենբերգը իջել էր ֆայտոնից, ասում էր՝ ես մանուկ հասակում նույնիսկ էսպես երջանիկ չեմ եղել։ Այ, այդպիսի ընդունելության ենք արժանացրել։ Տեքստիլագործների ակումբում էլ 40-ից ավել աղավնիներ ենք թռցրել, ասում էին՝ վաոո, էս ինչ է կատարվում։ Գյումրիում իրենց ճանաչող չի եղել, զօր ու գիշեր գյումրեցիներին իրենց ծրագրերն ենք ներկայացրել, ծանոթացրել»,- ասացին Գյումրիի շտաբի աշխատակիցները։

Ըստ նրանց, վերջում վատամարդ իրենք են դուրս եկել, Տիգրան Արզաքանցյանն ասել է, թե ձայն չեք բերել, գումար չենք տալու, բայց, ըստ աշխատակիցների, իրենք պայմանավորվածություն չեն ունեցել, որ իրենց ձայնը պարտադիր պիտի տային թեկնածուի գլխավորած կուսակցությանը։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում
Դիտվել է 24038անգամ
Վերջին լուրեր