Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Հուլիս / 2021 : 14-40

Մամուլում տարածվող տեղեկությունը, թե հակառակորդը կրակել է Արարատի մարզի Արմաշ և Սուրենավան համայնքների ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը

Մամուլում տարածվող տեղեկությունը, թե հակառակորդը կրակել է Արարատի մարզի Արմաշ և Սուրենավան համայնքների ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ Արարատի մարզպետարանի տարածած հաղորդագրությունից:

Հուլիսի 26-ին՝ ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։ Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է։

Լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և խուճապ տարածող սահմանային իրավիճակին առնչվող տեղեկություններ հրապարակելուց։
Դիտվել է 6132անգամ
Վերջին լուրեր