05 / Օգոստոս / 2021 : 19-04
                
                    
                        Արթուր Ալեքսանյանի գրառումը
 
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        Տոկիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արթուր Ալեքսանյանը գրառում է արել Ինստագրամում.
«Շատ բան կա ասելու, բայց ոչ հիմա: Ունենք այն, ինչ ունենք: Վնասվածքով, թե առանց վնասվածքի միշտ պատրաստ եմ իմ ԵՐԿՐԻ համար պայքարել: Շնորհակալ եմ ձեզ շնորհավորանքների համար: Ամեն վայրկյան զգացել եմ ձեր աջակցությունը»: 
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի   պարգևատրման արարողության ժամանակ հրաժարվել է արծաթե մեդալը կախել իր պարանոցին:
Տոկիո-2020-ում Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում մեկնարկել էր Ղրղզստանի ներկայացուցիչ 25-ամյա Ուզուր Ջուժուպբեկովի նկատմամբ 4:1 հաշվով հաղթանակով, իսկ երկրորդ գոտեմարտում 5:1 հաշվով ուժեղ էր գտնվել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Արվի Սավոլայնենից: Կիսաեզրափակիչում նա 4։1 հաշվով հաղթել էր իրանցի Մոհամադհադի Սարավիին, որի դեմ գոտեմարտի վերջնամասում ստացել էր ոտքի մկանային վնասվածք:
                    Դիտվել է
                    22121անգամ
                
                
                
                
            Դիտեք նաև
                                27 / Հունվար / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Կոբե Բրայանտի 13-ամյա դուստրը զոհվել է հոր հետ
Լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Կոբե Բրայանտի 13-ամյա դուստր Ջինա Բրայանտը զոհվել է հոր հետ ուղղաթիռի կործանման հետեւանքով, հաղորդում է TMZ-ն։ Հայր եւ դուստր ուղեւորվելիս են եղել բասկետբոլային...
                            
                                27 / Հունվար / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Լիոնել Մեսին կրկնել է իր հակառեկորդը
Բարսելոնայի  արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կրկնել է իր հակառեկորդը։  Վալենսիայի  դեմ Իսպանիայի առաջնության խաղում Մեսին 11 հարված է կատարել մրցակցի դարպասին, սակայն գոլ չի խփել, հաղորդում է...
                            
                                31 / Հունվար / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Ադամյանն առաջատար է Հոֆենհայմի ամսվա լավագույն խաղացողի կոչման համար քվեարկությունում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը առաջատար է  Հոֆենհայմի  հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար քվեարկությունում:
                            
                                31 / Հունվար / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Մեսիի 500-րդ հաղթանակը Բարսելոնայում
Բարսելոնայի  ավագ Լիոնել Մեսին 500-րդ հաղթանակն է տարել կատալոնական ակումբի կազմում։ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Կիկե Սետիենի գլխավորած թիմը 5։0 հաշվով հաղթել էր  Լեգանեսին  եւ...
                            
                                31 / Հունվար / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Քոբի Բրայանթի այրին առաջին գրառումն է արել ողբերգական ավիաաղետից հետո
Լոս Անջելես Լեյքերս  բասկետբոլային ակումբի լեգենդար մարզիկ Քոբի Բրայանթի կինը՝ Վանեսան, ամուսնու և 13-ամյա դստեր ողբերգական մահից հետո առաջին ինստագրամյան գրառումն է արել՝ խոսելով ողբերգության...
                            
                                13 / Փետրվար / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Արթուր Ալեքսանյանը` Եվրոպայի 5-ակի չեմպիոն
Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 5-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 97 կգ...
                            
                                28 / Մարտ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Հայաստանի բռցնքամարտի հավաքականի անդամներից մեկը վարակվել է կորոնավիրուսով․ բռնցքամարտի ֆեդերացիա
Լոնդոնից վերադարձած պատվիրակության բոլոր անդամները գտնվում են բժիշկների անմիջական հսկողության ներքո:
Կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն մեկնած, բայց պատվիրակության...
                            
                                31 / Մարտ / 2020
                                
                        
                    
                Հայ չծնվեց, բայց հայ մահացավ էս աղջիկը
Աշխարհի մի ծայրից եկավ, հազար հայուհուց լավ հայուհի դարձավ էս ժպիտ աղջիկը։ Լավ հիշում եմ, հարսանիքին էլ Չարենց արտասանեց, էնպես էր <<Ես իմ անուշ Հայաստանի   ասում, ասես անուշ Հայաստանի անուշ...
                            

 
                 
                 
                 
                 
                 
                 
                
 
            