06 / Օգոստոս / 2021 : 10-21

Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դարձել է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:

Տոկիոյում ընթացող խաղերի կիսաեզրափակչում Բաչկովը պարտվել է ամերիկացի Քեյշոն Դևիսին՝ այդպիսով արժանանալով բրոնզե մեդալի:

Սա Տոկիո 2020-ում Հայաստանի 4-րդ մեդալն է. ավելի վաղ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դարձել են արծաթե մեդալակիր, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ բրոնզե:
Դիտվել է 5640անգամ
Վերջին լուրեր