«հայկական գյուղերում բացվեցին դժոխքի դռները...»
«Այս տեսանյութը պատմում է «Ջիբին» (Ջրի բուն) գյուղում կոտորածից հետո մնացած 30 հայ աղջիկ երեխաների մասին։ Երբ մորթը հասավ Ջիբին, որտեղ ապրում էին 100 հայ և 40 թուրք ընտանիքներ, այս գյուղում ինչպես և հարյուրավոր այլ հայկական գյուղերում բացվեցին դժոխքի դռները։ Փախեփախի ժամանակ շատ հայեր որոշեցին իրենց աղջիկ երեխաներին թողնել գյուղում, կարծելով, որ այդպես երեխաների փրկվելու հավանականությունը ավելի մեծ է և, հավանաբար, չսխալվեցին։ Ինչպիսին եղավ բոլոր 30 աղջիկների ճակատագիրը՝ անհայտ է: Ջիբինի այսօրվա բնակիչները հիշում են նրանցից միայն 22 անուններ. դրանք ԻՐԵՆՑ ՏԱՏԵՐԻ անուններն են։
Hakob Grigoryan-ի արմատները նույնպես «Ջիբին» գյուղից են. 100 տարի անց նա փնտրում էր իր պապի տնկած ֆստխի այգին»։
Աղբյուր՝ Amalia Papyan դիմատետրի գրառում
Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։