22 / Օգոստոս / 2021 : 10-54
«Կ­ռունկ, ուս­տի՞ կու­գաս» Բա­ցա­յայ­տենք Կո­մի­տա­սին «Կ­ռունկ, ուս­տի՞ կու­գաս» Բա­ցա­յայ­տենք Կո­մի­տա­սին
Կոմիտասի 150ամեակ

9 Հոկտեմբեր 201914923 0

Մա­րիա Մար­կո­սեան-Տամատեան

Կո­մի­տա­սը հայ դա­սա­կան ե­րաժշտու­թեան հիմ­նա­դիր՝ ե­րաժշ­տա­գէտ, ե­րա­ժիշտ-բանահաւաք, եր­գա­հան-եր­գիչ, գիտնա­կան, խմբա­վար, ման­կա­վարժ. Կո­մի­տա­սով՝ հայ­կա­կան ե­րաժշտու­թիւ­նը, հա­յը հա­յա­ցաւ եւ աշ­խար­հը ճա­նա­չեց հայ ե­րաժշ­տու­թիւ­նը իր նրբե­րանգնե­րով, ազ­գա­յին ո­րա­կով։

Դո՜ւ – Վար­դա­պե՞տ:
Դու Ա­մե­նայն Հա­յոց Եր­գի Վե­հափառն ես,
Դու` մեր եր­գի Մես­րոպ Մաշ­տոց,
Գիրն ու տառն ես Հա­յոց եր­գի…
Պա­րոյր Սե­ւակ

Կո­մի­տա­սին հա­մե­մա­տում ենք Մաշ­տո­ցի հետ՝ եր­կու ա­մե­նա­մեծ հա­յե­րը, ո­րոնց շնոր­հիւ հա­յը պահ­պա­նեց իր ազ­գա­յին ինք­նու­թիւ­նը, նկա­րա­գի­րը, մշակոյ­թը, ա­ւան­դոյթ­նե­րը։


Կո­մի­տաս Վար­դա­պե­տը գի­տա­կա­նօ­րէն ու­սում­նա­սի­րել եւ իր գի­տակ­ցա­կան ողջ կեան­քի ըն­թաց­քում զբա­ղո­ւել է հայ ժո­ղովր­դա­կան ե­րաժշտու­թեան բա­նա­հա­ւաք­չա­կան եւ նօ­թագրման աշ­խա­տանք­նե­րով՝ այս­պի­սով մո­ռա­ցու­մից փրկե­լով հայ ժո­ղովր­դի ստեղ­ծած մի ամ­բողջ մշա­կոյթ: Ազ­գին բնո­րոշ կնիք ու­նե­ցող ժո­ղովըր­դա­կան եր­գե­րը գիւ­ղից գիւղ, քա­ղա­քից քա­ղաք փնտռել ու գտնե­լով՝ նա կա­րո­ղա­ցել է բա­ցա­յայ­տել ազ­գա­յին-ա­ւան­դա­կան եր­գամ­տա­ծո­ղու­թեան ա­ռանձ­նա­յատ­կու­թիւն­նե­րը, ժո­ղովր­դի ստեղ­ծա­գոր­ծա­կան ձիր­քի եւ կա­րո­ղու­թիւն­նե­րի ու­ժը, նրա ե­րաժշ­տա­կան լե­զո­ւի ինք­նա­տի­պու­թիւ­նը: Երաժշ­տա­գէտ Ռո­պերտ Ա­թա­յեա­նը գրել է. «­Հայ ժո­ղովր­դա­կան ե­րաժշ­տու­թիւ­նը հա­ւա­քագ­րե­լու ուղ­ղու­թեամբ Կո­մի­տա­սից ա­ռաջ ար­դէն իսկ աշ­խա­տանք էին տա­րել ակ­նա­ռու գոր­ծիչ­ներ Ք­րիս­տա­փոր Կա­րա-­Մուր­զան, Մա­կար Եկ­մա­լեա­նը եւ այլք։ Ն­րանք նոյն­պէս ազ­գա­յին ե­րաժշ­տա­կան ա­րո­ւես­տի զար­գաց­ման նպաս­տե­լու գոր­ծու­նէու­թիւն են ծա­ւա­լել՝ հա­ւա­քե­լով եւ գրի առ­նե­լով ժո­ղովր­դա­կան եր­գեր։ Սա­կայն նիւ­թե­րի ան­բա­ւա­րար քա­նա­կի, այ­լեւ չա­փա­նիշ­նե­րի մա­կե­րե­սայ­նու­թեան, ինչ­պէս նաեւ ո­ճա­կան եւ ժան­րա­յին ա­ռու­մով ո­րոշ սահ­մա­նա­փա­կու­թիւն կար, բա­նա­հիւ­սու­թեան հիմ­քեր չկա­յին»: Եւ ա­հա ու­րեմն, ե­րի­տա­սարդ Կո­մի­տա­սը ա­ւե­լիին ձգտե­լով՝ իր կեան­քը նո­ւի­րում է հայ ազ­գա­յին ե­րաժշ­տու­թեան գի­տա­կան, ստեղ­ծա­գոր­ծա­կան եւ բա­նա­հիւ­սա­կան մա­կար­դա­կի ու­սում­նա­սի­րու­թիւ­նե­րին։

Այս­պի­սով՝ մէկ մարդ մի ամ­բողջ ժո­ղովր­դի հա­մար ստեղ­ծում է ե­րաժշ­տա­կան մտա­ծո­ղու­թեան նոր հա­մա­կարգ. «­Գի­տա­կան եր­կա­րա­տեւ աշ­խա­տան­քի շնոր­հիւ, Կո­մի­տա­սը ու­սում­նա­սի­րել է ժո­ղովր­դին, նրա կեր­պա­րը, լե­զուն։ Յե­տոյ, այդ ազ­գա­յին օ­րի­նա­չա­փու­թիւն­նե­րի հի­ման վրայ նա կա­ռու­ցել է հա­յին բնո­րոշ նոր մտա­ծո­ղա­կան հա­մա­կարգ, ո­րը ան­կախ էր եւ­րո­պա­կան ե­րաժշտա­կան ազ­դե­ցու­թիւ­նից։ Այդ հա­մա­կար­գը նախ­կին միա­ձայ­նից (մո­նո­տոն)՝ բազ­մա­ձայն (պո­լի­ֆո­նիկ) հա­մա­կար­գի անց­նելն էր, ո­րը մշա­կեց Կո­մի­տա­սը խիստ յա­տուկ ձե­ւա­ւո­րո­ւած մեր ինք­նա­ճա­նա­չո­ղու­թեան բարձ­րա­գոյն մա­կար­դա­կի վրայ՝ հա­յի տե­սա­կի ինք­նու­թիւ­նը բա­ցար­ձա­կա­պէս գի­տակ­ցե­լով», — հար­ցազ­րոյց­նե­րից մէ­կում մեկ­նա­բա­նել է ե­րաժշ­տա­գէտ-միջ­նա­դա­րա­գէտ Մ­հեր Նա­ւո­յեան։ Այս մա­սին Կո­մի­տա­սը մի յօ­դո­ւած էլ ու­նի գրած «­Հայն ու­նի ինք­նու­րոյն ե­րաժշ­տու­թիւն»։

Ա­հա՛ ու­րեմն, Կի­լի­կեան թա­գա­ւո­րու­թեան ան­կու­մից, ա­պա շուրջ 500 տա­րի ընդ­հա­տու­մից յե­տոյ հա­յը հա­սել եւ կանգ­նել է եւ­րո­պա­կան ե­րաժշ­տա­կան մշա­կոյ­թի 20րդ դա­րի ա­մե­նաա­ռա­ջա­դէմ դիր­քե­րում։ Եւ ա­մե­նագլ­խա­ւո­րը, որ հան­ճա­րեղ Կո­մի­տա­սի այս հա­մա­կար­գը՝ նախ­կին միա­ձայն տե­սա­կի հետ հա­մե­մա­տած, ա­ռա­ւել բնո­րոշ եւ տի­պա­կան է հա­յին, բայց նաեւ ճա­նա­չե­լի ու հաս­կա­նա­լի է զար­գա­ցած մշա­կոյթ ու­նե­ցող աշ­խար­հի հա­մար՝ դա Կո­մի­տա­սին յա­ջո­ղո­ւել է ա­նել գի­տա­կա­նօ­րէն։


Բայց սա­կայն, խնդի­րը միայն բազ­մա­ձայ­նու­թեան ու­ղի­նե­րը գտնե­լը չէր. Կո­մի­տա­սը քաջ գի­տակ­ցել է, որ յար­կա­ւոր էր հայ մար­դու լսո­ղու­թիւ­նը այդ նոր հա­մա­կար­գին վար­ժեց­նել, որ ա­ռանց հա­մա­պա­տաս­խան լսա­րա­նի առ­կա­յու­թեան հնա­րա­ւոր չէր լի­նի ազ­գա­յին ե­րաժշ­տա­կան մշա­կոյ­թի զար­գա­ցու­մը: Եւ նա իբ­րեւ խմբա­վար, հե­տե­ւո­ղա­կա­նօ­րէն կա­տա­րել է նաեւ այդ աշ­խա­տան­քը՝ ա­շա­կերտ­ներ, յետ­նորդ­ներ դաս­տիա­րա­կել: Թէ՛ Էջ­միած­նում, եւ թէ՛ Պոլ­սում ե­ղած տա­րի­նե­րին նա իր շուրջն է հա­մախմ­բել օժ­տո­ւած, ազ­գա­սէր ե­րի­տա­սարդ­նե­րի, ա­պա զի­նել անհ­րա­ժեշտ գի­տե­լիք­նե­րով՝ ուղ­ղու­թիւն տա­լով նրանց գոր­ծու­նէու­թեա­նը, նաեւ գրել է մի շարք դա­սագր­քեր՝ «Ե­րաժշ­տու­թեան տար­րա­կան տե­սու­թիւն», «­Հայ­կա­կան նօ­թագ­րու­թիւն», «­Հար­մո­նիա»։


Ման­կա­վարժ Կո­մի­տա­սի ա­շա­կերտ­նե­րը եւ իր աշ­խա­տան­քը շա­րու­նա­կող ա­ռա­քեալ­նե­րից են ե­ղել Բար­սեղ Կա­նա­չեա­նը, Միհ­րան Թու­մա­ճեա­նը, Ար­մե­նակ Շահ­մու­րա­տեա­նը եւ այլք։ Կո­մի­տա­սի ստեղ­ծա­գոր­ծա­կան ողջ ըն­թաց­քը պայ­մա­նա­ւո­րո­ւած է նրա բա­նա­հա­ւաք­չա­կան եւ ազ­գագ­րա­գի­տա­կան գոր­ծու­նէու­թեամբ: Ի­րա­կա­նում, նա ա­ռա­ջինն է ե­ղել, որ բա­նա­հա­ւաք­չա­կան աշ­խա­տան­քը դրել է գի­տա­կան հիմ­քե­րի վրա եւ յատ­կա­պէս այդ նպա­տա­կով էլ աշ­խա­տանք է ծա­ւա­լել հայ­կա­կան գիւ­ղե­րում։ «Որ­պէս ազ­գա­յին ժո­ղովր­դա-ե­րաժշ­տա­կան ո­ճի իս­կա­կան կրող՝ Կո­մի­տա­սը տես­նում էր միայն գիւ­ղա­ցիու­թեա­նը, ո­րոնք հա­մե­մա­տա­բար փակ կեան­քի բե­րու­մով չէին են­թար­կո­ւել ար­տա­քին, տա­րազ­գա­յին ճնշում­նե­րի: Տե­ւա­կա­նօ­րէն գտնո­ւե­լով գիւ­ղում, ապ­րե­լով ժո­ղովր­դի մէջ, մաս­նակ­ցե­լով հա­մայն­քի կեան­քի ան­ցու­դար­ձին` նա ոչ միայն անգ­նա­հա­տե­լի նմուշ­ներ է լսել եւ գրա­ռել, այլ կա­րո­ղա­ցել է խոր­քից հաս­կա­նալ ժո­ղովր­դի ինք­նա­բուխ եր­գաս­տեղ­ծու­թեան ըն­թաց­քը, հիմ­քե­րը, էու­թիւ­նը»,- գրել է ե­րաժշ­տա­գէտ Ռ. Ա­թա­յեա­նը։


Այդ­պի­սի պայ­ման­նե­րում նրա գրա­ռած նիւ­թը ի­րե­նից ներ­կա­յաց­նում է հա­ւաս­տի, ի­րա­կան՝ «իր տե­ղում, իր ժա­մա­նա­կին» ստեղ­ծո­ւած ազ­գա­յին նմուշ։ Այս­պի­սի օ­րի­նակ է «­Հո­ռո­վե­լը»՝ ան­մի­ջա­պէս գու­թա­նա­վա­րի պա­հին գրի առ­նո­ւած, օ­րօ­րը` ե­րե­խայ քնեց­նե­լիս, «­Ջան­գիւ­լում»ի խա­ղե­րը` Համ­բարձ­ման տօ­նին եւ այլն: Այդ­պէս է գրա­ռել նաեւ յայտ­նի «­Լո­ռո­ւայ գու­թա­ներ­գը»` աշ­խա­տան­քի պա­հին, ո­րի ա­կա­նա­տեսն ու ունկն­դիրն է ե­ղել Կո­մի­տա­սը եւ տե­ղում, նոյ­նու­թեամբ նշում­ներ ա­րել:
Գի­տակ­ցե­լով, որ ժո­ղովր­դա­կան եր­գը յա­րա­փո­փոխ, ինք­նա­բուխ ե­րե­ւոյթ է, Կո­մի­տա­սը խնամ­քով ար­ձա­նագ­րել է միեւ­նոյն եր­գի մին­չեւ 10-12 տար­բե­րակ­ներ՝ նկա­տի առ­նե­լով հայ գեղջ­կա­կան եր­գամ­տա­ծո­ղու­թեան նոյ­նիսկ տա­րած­քա­յին, ժա­մա­նա­կա­յին, կլի­մա­յա­կան տար­բե­րակ­նե­րը։ Ա­պա, գե­րա­զանց տի­րա­պե­տե­լով հայ­կա­կան նօ­թագ­րու­թեա­նը, նա հմտօ­րէն եր­գա­սա­ցի ձայ­նից ա­մե­նա­տար­բեր բար­դու­թեան նմուշ­ներ է նօ­թագ­րել. նոյն եր­գա­տե­սա­կի բազ­մա­կի գրա­ռում­ներ կա­տա­րե­լով նա ջա­նա­ցել է չկորց­նել ի­րեն հան­դի­պած ոչ մի հե­տաքրք­րա­կան տար­բե­րակ։ «­Ժո­ղո­վուրդն ա­րուես­տա­կան եր­գե­ցո­ղու­թեան ա­սած բա­նը չգի­տէ. իւ­րա­քան­չիւր երգ իր տե­ղում, իր ժա­մա­նա­կին է ստեղ­ծում կամ սո­վո­րում: Գոր­ծի ժա­մին`գոր­ծի երգ, տա­նը`տա­նու երգ միայն կ­’ա­սեն: Ոչ մի գիւ­ղա­ցի, տա­նը նստած, կա­լի երգ չի ա­սի, ո­րով­հե­տեւ կա­լերգն ստեղ­ծե­լու եւ ա­սե­լու տեղն է՝ կա­լը։ Իւ­րա­քան­չիւր երգ կա­պո­ւած է գիւ­ղա­կան կեան­քի մէկ րո­պէի հետ եւ տա­լիս է միայն այդ րո­պէի հա­շի­ւը», — գրել է Կո­մի­տա­սը։


Հայ գեղ­ջու­կի կեան­քին, կեն­ցա­ղին եւ ստեղ­ծա­գոր­ծու­թեան իւ­րա­յատ­կու­թիւն­նե­րին քա­ջա­ծա­նօթ լի­նե­լով`վար­դա­պե­տը ա­ռանձ­նա­կի նշա­նա­կու­թիւն է տո­ւել յատ­կա­պէս նրա ինք­նա­բուխ, յան­կար­ծա­բա­նա­կան, կա­րո­ղու­թիւն­նե­րին: Նա ա­կա­նա­տեսն է ե­ղել, թէ ինչ­պէս է ծնւում նաեւ պա­րեր­գը՝ գեղջ­կա­կան եր­գաս­տեղ­ծու­թեան ժան­րե­րից ա­մե­նա­տա­րա­ծո­ւա­ծը. ներ­կայ է ե­ղել եւ քայլ առ քայլ գրա­ռել է Համ­բարձ­ման տօ­նի օ­րե­րին Հա­ռի­ճի վան­քի մօ­տա­կայ­քում ծնունդ ա­ռած «Ա­ման, Թել­լօ» պա­րեր­գը՝ մե­ղե­դու տար­բե­րա­կա­յին փո­փո­խու­թիւն­նե­րը, ռիթ­մը, ձայ­նա­ծա­ւա­լը եւ ա­ւար­տը: Այս­պի­սով՝ Կո­մի­տասն իր ու­սում­նա­սի­րու­թիւն­նե­րում բա­ցա­յայ­տում է ժո­ղովր­դի յան­կար­ծա­բա­նա­կան ըն­դու­նա­կու­թիւն­նե­րի զար­գա­ցու­մը, ներ­քին տրա­մա­բա­նա­կան կա­պը: Նա գրում է. «Եր­գաս­տեղ­ծու­թեան շնոր­հը գեղ­ջու­կի հա­մար մի բնա­տուր պար­գեւ է. ա­մէնքն էլ, լաւ կամ վատ, խաղ կա­պել և­ եր­գել գի­տեն։ Ժո­ղովր­դի եր­գե­ցո­ղու­թիւնն ու­նի ինք­նու­րոյն դպրոց, ուր դաս են առ­նում ա­մէն­քը, ա­մէն ժա­մա­նակ, երբ կա­րիք են զգում: Գեղ­ջու­կի դպրո­ցը, ու­սու­ցի­չը եւ ա­ռար­կան` բնու­թիւնն է: Նա ձեռք է բե­րել ա­մէն տե­սակ փոր­ձա­ռու­թիւն, հմտու­թիւն եւ բազ­մա­կող­մա­նի ու կեն­դա­նի եր­գե­րով իր եւ բո­վան­դակ բնու­թեան զո­ւարթ ու մռայլ սրտի յու­զում­նե­րը պայ­ծառ նկա­րե­լու կա­րո­ղու­թիւն: իւ­րա­քան­չիւր գիւ­ղա­ցի քաջ գի­տէ տե­ղա­կան ե­ղա­նակ­ներն ու եր­գերն այն­պէս, որ­պէս բար­բա­ռը: Շատ զար­գա­ցած է բնազ­դա­բար յար­մա­րե­լու եր­գա­կան կա­րո­ղու­թիւ­նը, որ ձեռք է բե­րել կա­մաց-կա­մաց, դա­րե­րի ըն­թաց­քում, մշտա­կան փոր­ձե­րով եւ սուր յի­շո­ղու­թիւ­նով, ո­րոնց ա­ռաջ­նորդն է զգոյշ լսո­ղու­թիւ­նը»։

Նո­րու­թիւն չէ նաեւ, որ Ա­մե­նայն Հա­յոց եր­գի վար­դա­պետ Կո­մի­տա­սը ե­ղել է հայ ա­ռա­ջին պա­րա­գէ­տը, ա­ռա­ջին պա­րա­հա­ւա­քը. «­Նա ա­ռա­ջինն էր, որ փոր­ձեց անդ­րա­դառ­նալ հայ հա­զա­րա­մեայ պա­րա­րո­ւես­տին։ Ոչ միայն ար­ժե­ւո­րել, այ­լեւ բնու­թագ­րել եւ դա­սա­կար­գել է Կո­մի­տա­սը պարն ըստ շար­ժում­նե­րի, մե­ղե­դի­նե­րի չա­փի, նրանց կա­տար­ման տե­ղի ու ժա­մա­նա­կի», — գրել է Գա­գիկ Գի­նո­սեա­նը (Հ.Հ. մշա­կոյ­թի վաս­տա­կա­ւոր գոր­ծիչ):
Կո­մի­տա­սը հայ պա­րա­րո­ւես­տին նո­ւի­րո­ւած մի շարք աշ­խա­տու­թիւն­ներ, մշա­կում­ներ ու­նի կա­տա­րած, հան­դէս է ե­կել նաեւ դա­սա­խօ­սու­թիւն­նե­րով։
Մեծ է գայ­թակ­ղու­թիւնն ու ա­ռա­ւել մեծ է պա­տաս­խա­նա­տո­ւու­թիւ­նը՝ բա­ցա­յայ­տել Կո­մի­տա­սին։
Հա­զա­րա­մեակ­նե­րի պատ­մու­թիւն ու­նե­ցող հա­յի կեն­ցա­ղա­յին մշա­կոյ­թը գի­տա­կան հա­մաշ­խար­հա­յին մա­կար­դա­կի բարձ­րաց­նե­լու Կո­մի­տա­սի քայ­լե­րի ու­սում­նա­սի­րու­թեան եւ բա­ցա­յայտ­ման աշ­խա­տանք­նե­րը՝ շա­րու­նակ­ւում ե­ն։

#Կոմիտաս
Author's cover photo
Ամսաթիվ 22 / Օգոստոս / 2021 : 10-54
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 4869անգամ
Վերջին լուրեր