25 / Օգոստոս / 2021 : 12-42

ԱԺ նիստերի դահլիճից հավաքել են շշերը, բաժակները, ալկոգելերը (լուսանկարներ)

Ազգային ժողովը տեղի ունեցած միջադեպից եւ դրան հաջորդած երկար ընդմիջումից հետո շարունակում է աշխատանքները։ Նիստերի դահլիճից հավաքել են շշերը, բաժակները, ալկոգելերը։

Նշենք, որ այսօր Կառավարության ծրագրի քննարկումն ընդհատվեց իշխող եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ վիճաբանության պատճառով։

Ազգային ժողովում իրավիճակը կտրուկ սրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանիելույթի ժամանակ։ Սարգսյանը սկսեց խոսել, թե այն Պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից քաղաքացի է ազատվել, նրանք հայրենիքի դավաճաններ են։

Դրանից հետո իշխող ուժի պատգամավորները որպես պատասխան եւս շշեր էին նետել ընդդիմադիր պատգամավորների ուղղությամբ։

Նիստերի դահլիճում իրավիճակը լարվել էր, սկսվել էր հրմշտոց ու անվտանգության աշխատակիցները ներս էին մտել եւ նիստն ընդհատվել էր։
Դիտվել է 3806անգամ
Վերջին լուրեր