27 / Ապրիլ / 2020 : 13-23

Zoom ծառայությունից ապրիլին ամեն օր ավելի քան 300 միլիոն մարդ է օգտվում

Ապրիլի վերջին ավելի քան 300 միլիոն մարդ ամեն օր Zoom տեսակապի ծառայությունից է օգտվում․ ամսվա սկզբի համեմատությամբ օգտատերերի թիվը 50 տոկոսի աճ է գրանցել, հայտնում է Business Insider-ը։

«Ակնառու է, որ Zoom հարթակն այս ոչ հեշտ ժամանակներում անգնահատելի ծառայություն է մատուցում մեր օգտատերերին: Մենք ոգևորված ենք, և մեզ համար մեծ պատիվ է ամբողջ աշխարհում այդքան շատ ձեռնարկությունների, հիվանդանոցների, ուսուցիչների և սպառողների վստահությունը շահելը»,- նշում է ընկերության գլխավոր տնօրեն Էրիկ Յուանը։

Ավելի վաղ Zoom ընկերությունից հայտնել էին, որ տեսակապի ծրագրի նոր տարբերակն օգտատերերի անվտանգությունն ապահովող մի շարք նոր գործառույթներ կունենա, օրինակ՝ ծառայության օգտատերերը կկարողանան «թրոլինգի» դեպքերի մասին հայտնել։

Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին Zoom ծառայությունում օգտատերերի տվյալների արտահոսք էր տեղի ունեցել, որի հետևանքով անձնական բնույթի տասնյակ հազարավոր զանգեր հայտնվել էին համացանցում։ Zoom ընկերությանը մեղադրում էին նաև Facebook ընկերության հետ օգտատերերի տվյալների փոխանակման համար։
 

Դիտվել է 6854անգամ
Վերջին լուրեր