14 / Սեպտեմբեր / 2021 : 18-22

«Գիրք կարդա՛, կհասկանա՛ս»․ Ալեն Սիմոնյանը Աննա Մկրտչյանին


«Վարչապետի աթոռը զավթած անձի և իշխանական այլ աթոռներին նստած անձանց բառապաշարից մեջբերումներ անեմ․ իրենք ասում էին՝ գերիները կարող են մի երկու ամիս էլ մնալ Բաքվի բանտում, մեկ ուրիշն էլ հաստատում էր, որ Բաքվի բանտում հայերին շատ ավելի լավ են նայում ու պահում, քան մեզ մոտ։ Ինչպես իրենք կասեին՝ սա լկտի սուտ է։ Ավելին, անմարդկային է և ցինիզմ է», - խորհրդարանում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։



Աննա Մկրտչյանը հաջորդիվ հարցրեց իշխանություններից, թե սա՞ է արդյոք թուրքերի ուղարկած «դրական ազդակը»։

«Սա՞ է կառավարության շենքից երևացող «դրական ազդակը»։ Այսինքն, հային խոշտանգելը դրական ազդա՞կ է։ Այս ստին զուգահեռ իրականությունը պետք է ավարտել, և պետք է ավարտել այն ստի քարոզարշավը, որը վերնագրված է «Քո Նիկոլ»-ով»», - ասաց պատգամավորը։

Ապա միջամտեց նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա գերիների խոշտանգման մասին ՄԻՊ-ի փաստագրությունն, ըստ էության, «հնարված» համարեց։

«Ես էլ չհասկացա, անկեղծ ասած, թե այդ հնարած տեսարանները ինչի համար էր պետք ՀՀ ԱԺ-ում հնչեցնել», - «տարակուսեց» ԱԺ նախագահը։

մանրամասները տեսանյութում։
Դիտվել է 14482անգամ
Վերջին լուրեր