Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Նոյեմբեր / 2021 : 09-45

«Տարոն Սահակյանը հերոսաբար է զոհվել, նռնակ պայթեցնելով»․ Տավուշի լրագրողը մանրամասներ է հայտնում

«Այսօր Բաքվից գեներալ Մուրադովը օդանավով Հայաստան է բերել իմ սանիկի՝ 31-ամյա ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանի մարմինը։

Համացանցում տարբեր տեղեկություններ են նրա զոհվելու հանգամանքների վերաբերյալ։ Ճշտված տեղեկություններով՝ Տարոն Սահակյանը եղել է մարտական դիրքում, երբ թվով գերակշիռ ադրբեջանցի զինվորականները պահանջել են հանձնել դիրքը։

Գումարտակի հրամանատարը դուրս է եկել նրանց ընդառաջ, ադրբեջանցի զինվորականները սկսել են նրան նեղել, այդ ժամանակ հենակետից դուրս է եկել եւ ադրբեջանցիներին դիմագրավել Տարոն Սահակյանը։ Նա դեմ լինելով դիրքի հանձնանը՝ նռնակ է նետել, թե դրանից քանի՞ ադրբեջանցի զինվորական է սպանվել, ինձ հայտնի չէ, սակայն նռնակի երկու բեկորները խոցել են Տարոնին ՝ սրտից ներքեւ եւ թոքի շրջանում։

Ադրբեջանցի զինյալները գերի են տարել հայ դիրքապահներին, իրենց հետ տանելով նաեւ ծանր վիրավոր Տարոնին, ով մահացել է ճանապարհին։ Տարոն Սահակյանը զոհվեց որպես հերոս, զոհվեց քաջաբար, հանուն հայրենիքի։ Հանուն հայրենիքի զոհվածներն անմահ են»։

Տավուշի լրագրող Ոսկան Սարգսյան
Դիտվել է 36115անգամ
Վերջին լուրեր