01 / Մայիս / 2020 : 18-17

Volkswagen-ը 235 000 մեքենայի սեփականատերերի 750 միլիոն եվրո կվճարի դիզելային սկանդալի պատճառով

Գերմանական Volkswagen AG ավտոկոնցեռնը դիզելային սկանդալի վերաբերյալ համաձայնագրի շրջանակում Գերմանիայում 235 000 մեքենայի սեփականատերերի փոխհատուցում կվճարի: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:

 
Վճարումների ընդհանուր գումարը 750 միլիոն եվրո կկազմի, ևս 17 000 դեպք դեռևս ուսումնասիրվում է:

Մեքենաների տուժած սեփականատերերի 90%-ը ցանկություն է հայտնել փոխհատուցում ստանալ: Կախված մեքենայի մակնիշից և տարիքից՝ սեփականատերերը 1350-ից 6250 եվրո փոխհատուցում կստանան:

Գերմանական կոնցեռնի շուրջ դիզելային սկանդալը բռնկվել է ԱՄՆ իշխանությունների կողմից 2015 թվականին սկսված հետաքննությունների արդյունքում:

Նույն տարվա սեպտեմբերին  Volkswagen-ի ղեկավարությունը ստիպված եղավ խոստովանել, որ ամբողջ աշխարհում վաճառված մի քանի միլիոն ավտոմեքենաներում ծրագրային ապահովումներ են տեղադրվել, որոնք թույլ են տալիս կեղծել բնապահպանական չափանիշներին համապատասխանելու վերաբերյալ թեստերի արդյունքները:

Կոնցեռնը ԱՄՆ-ի իշխանությունների հետ համաձայնության է եկել 18 միլիարդ դոլարի չափով տուգանքների և փոխհատուցումների վճարման շուրջ:

Ավստրալիայում մեքենաների 57 000 սեփականատերերին տրված փոխհատուցման չափը կազմել է 80 միլիոն եվրո: Կոնցեռնի դեմ բողոքներ են ներկայացրել նաև Կանադայում և Մեծ Բրիտանիայում:

Դիտվել է 19506անգամ
Վերջին լուրեր