Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Հունվար / 2022 : 12-04

Գեղասահքի ԵԱ. Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը հաղթահարեց որակավորման փուլը

Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը հաղթահարեց որակավորման փուլը։ Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող զույգը ռիթմիկ պարից հետո վաստակեց 65,58 միավոր և զբաղեցնելով 14-րդ տեղը՝ իրավունք ստացավ մասնակցելու ազատ ծրագրին:

27 պարային զույգից եզրափակիչ փուլ անցավ 20-ը: Ազատ ծրագիրը կկայանա հունվարի 15-ին։

Տղամարդկանց մենասահքի ազատ ծրագրում էլ այսօր հանդես եկավ Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Սլավիկ Հայրապետյանը:

Ազատ ծրագրի համար Սլավիկը վաստակեց 100,09 միավոր: Հայ գեղասահորդի միավորների ընդհանուր թիվը 167,84 է: Նա եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Դիտվել է 9170անգամ
Վերջին լուրեր