27 / Հունվար / 2022 : 13-38
Պապիկյանի հարսանիքին Փաշինյանի և մի քանի պաշտոնյաների QR կոդերը չեն ստուգել
Հունվարի 22-ից հանրապետությունում ուժի մեջ էին մտել նոր կարգավորումներ, ըստ որոնց, մասնավորապես, հանրային սննդի օբյեկտներ մուտք գործելու համար պարտադիր պետք է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ պատվաստման սերտիֆիկատ։ Նույն օրը տեղի էր ունենում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանյաց արարողությունը, որը լայնորեն լուսաբանվեց մամուլում և սոցցանցերում։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել՝ արդյո՞ք հարսանիքի ընթացքում, որին մասնակցել էին մեծաթիվ հյուրեր, այդ թվում՝ վարչապետի գլխավորությամբ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ, պահպանվել էին նոր կարգավորումներով սահմանված պահանջները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 24-ին կայացած մամուլի ասուլիսի շրջանակներում հարց հնչեց, թե արդյո՞ք վարչապետից և նրա ընտանիքից հունվարի 23-ին Դիլիջանում սրճարանի աշխատակիցները QR կոդ պահանջել են։ Վարչապետը պատասխանեց, որ պահանջել են։
«Այո, իհարկե, պահանջել են, և ընդ որում ասեմ, որ շատ հաճելի էր, որ պահանջել են, և առավել ևս հաճելի էր, որ մենք ձեռքի տակ, այսինքն մեր բջջային հեռախոսների մեջ, իմանալով, որ էդպիսի կարգավորում կա, բոլորս, բացի փոքրերից, ունեցել ենք համապատասխան QR կոդը […] Եվ սա շատ հաճելի պրակտիկա է, որ տեղի է ունենում, ի վերջո խոսքը հանրային առողջության մասին է»,- ասաց Փաշինյանը:
Նույն ասուլիսին FIP.am-ը հարց էր ուղարկել՝ արդյո՞ք Սուրեն Պապիկյանի հարսանիքի ժամանակ ստուգվել էին իր և իր ընտանիքի անդամների՝ պատվաստումը հավաստող փաստաթղթերը։ Հարցը, սակայն, այդպես էլ չէր հնչել։
Մենք կապ հաստատեցինք ռեստորանային համալիրի հետ, որտեղ տեղի էր ունեցել Սուրեն Պապիկյանի հարսանյաց տոնախմբությունը։
Համալիրի տնօրեն Կարեն Չիլինգարյանը FIP.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հարսանյաց արարողության ժամանակ ստուգվել են բոլոր հյուրերի պատվաստման սերտիֆիկատները, բացառությամբ մի քանի պաշտոնյաների։ «Պարտադիր բոլորինը ստուգվել են, բացառությամբ այն պաշտոնյաներին, որոնք իրենց անվտանգության աշխատողների հետ էին»,- հայտնեց Չիլինգարյանը։
Տնօրենը տեղեկացրեց, որ հյուրերից միայն 4 հոգի չեն ունեցել պատվաստման սերտիֆիկատներ, և նրանց մուտքը սրահ արգելվել է։ «Չորս հոգու մերժել ենք, շատ տհաճ իրավիճակ էր, բայց մերժել ենք»,- ասաց մեր զրուցակիցը։
Ստացվում է, որ մի դեպքում վարչապետից պահանջել են ներկայացնել պատվաստման սերտիֆիկատ, և վարչապետի բնորոշմամբ «շատ հաճելի պրակտիկա էր», սակայն դրա նախորդ օրը պաշտպանության նախարարի բազմամարդ հարսանիքի ժամանակ իր QR կոդը չստուգելու փաստը վարչապետին ոչ մի կերպ չի հուզել։
Այսպիսով, փաստենք, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքի տոնախմբության ժամանակ ռեստորանային համալիրը պահպանել է իրավական կարգավորման դրույթները, սակայն որոշ դեպքերում պարզապես հնարավորություն չի ունեցել ստուգել QR կոդերի առկայությունը․ վարչապետի և մի քանի այլ՝ հատուկ պահպանության տակ գտնվող պաշտոնատար անձանց պատվաստման սերտիֆիկատները չեն ստուգվել։
Ի դեպ, հունվարի 26-ին կառավարության լրատվական ծառայությունը տեղեկացրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ վարակվել է կորոնավիրուսով։
Դիտվել է
9621անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
22 / Հունվար / 2020
Yelaket.am -ի նոր, արդիականացված կայքի շնորհանդեսը
Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ Yelaket.am -ի նոր, արդիականացված կայքէջի շնորհանդեսը: Այսուհետ կայքը հասարակությանը կներկայանա առավե՛լ հագեցած ու հետաքրքիր լուծումներով:
23 / Հունվար / 2020
Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի
Հայաստանում 2020 թվականի հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2020 թվականի փետրվարի 1-ը` շաբաթ օրը: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։
ՀՀ կառավարության սույն որոշման...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
23 / Հունվար / 2020
Մայրս ասում էր, որ շատ նման էր ինձ, բարուրները իրարից չէին տարբերվում, ասում էր նաև՝ քո...
Վերջերս Հանրապետական ծննդատանը կատարված աղմկահարույց բացահայտումներից հետո Yelaket.am-ի /Ելակետ լրատվական/ խմբագրություն էր զանգահարել Տավուշի քաղաքացի Անահիտ Նազարյանը: Նա պատմեց տարիներ առաջ...
21 / Հունվար / 2020
Այսօրվա հերոսը նա է, ով չի կորցնում իր լուսավոր հայացքը․ Նարինե Գրիգորյան
Yelaket.am/Ելակետ լրատվական-ի զրուցակիցն է դերասանուհի, բեմադրող ռեժիսոր Նարինե Գրիգորյանը, որը մեզ հետ իր խոհերը կիսեց մանկության ամենալուսավոր հիշողության, սիրելի գրականության, նախընտրելի...
27 / Մարտ / 2020
Մարինա Թագակչյանը տեղաշարժի թերթիկ չունենալու համար տուգանվել է 200 հազար դրամով (տեսանյութ)
Հաղորդավարուհի եւ երգահան Մարինա Թագակչյանը տեղաշարժի թերթիկ չունենալու համար տուգանվել է 200 հազար դրամով: Այս մասին հաղորդավարուհին գրել է իր ֆեյսբուքյան էջում․ 200000 տոգանք,մեր թաղամասի...
27 / Մարտ / 2020
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 30-ով
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցած մեկ օրում աճել է 30-ով՝ հասնելով 320-ի:
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային...