Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Մայիս / 2020 : 21-25

Ինչո՞ւ ամուսնանալ լրագրողի հետ

 Նրանք գնահատում են փոխադարձ ազնվությունը. աշխատանքային փորձը օգնում է լրագրողներին զգալ սուտը, այպես որ` անկեղծ եղեք:

 Նրանք հարուստ ներաշխարհ և գիտելիքների պաշար ունեն. նյութեր պատրաստելու համար լրագրողները ստիպված են լինում զանազան թեմաներ ուսումնասիրել:
Պարտաճանաչ են:

Նրանք ամեն բան լուրջ են ընդունում. եթե, օրինակ, պատրաստվում եք հանգստի մեկնել, նրանք նախօրոք կգտնեն ամբողջ անհրաժեշտ ինֆորմացիան:

 Նրանք չեն վախենում փոփոխություններից. լրագրողի կյանքը փոփոխությունների մշտական շարան է: Ամեն օր ռեպորտաժների համար պետք է հորինել նոր թեմաներ, հարմարվել նոր սոցիալական, քաղաքական պայմաններին:

 Նրանք շատ վճռական են. լրագրողները սովոր են գործել արագ:

Նրանք ամենուր իրենց մարդիկ ունեն` հիվանդանոցի գլխավոր բժիշկ, որի հետ ժամանակին հարցազրույց են արել, բանկի տնօրեն...

 Նրանք լավ հեռանկարներ ունեն. ձեր ընտրյալը ողջ կյանքը չէ, որ լրագրող է աշխատելու, հնարավոր է շուտով խմբագիր դառնա կամ տեղափոխվի այլ ոլորտ, ասենք՝ վարչապետ։ :D 

Դիտվել է 22091անգամ
Վերջին լուրեր