Իրանի և Ռուսաստանի հաքերները փորձել են գողանալ կորոնավիրուսի պատվաստանյութի վերաբերյալ գաղտնի տեղեկությունները
Ռուսաստանի և Իրանի հաքերները հարձակվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ և դեղամիջոցներ պատրաստելու աշխատանքներով զբաղվող բրիտանական հաստատատությունների և մասնավոր անձանց կայքերի և օգտահաշիվների վրա: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը:
Նշվում է, որ ռուս և իրանցի հաքերները թիրախավորել են Մեծ Բրիտանիայի համալսարաններում վիրուսի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականներին և բժիշկներին:
Կիբերանվտանգության ազգային կենտրոնի պաշտոնյաները գրոհներն անվանել են «խիստ դատապարտելի»:
Կենտրոնի փոխանցմամբ՝ հարձակումներն անարդյունք են եղել: Հարձակումների նպատակը եղել է համավարակի դեմ պայքարի մասին տեղեկություններ ստանալը, ինչպես նաև պատվաստանյութի մշակման գաղտնիքները գողանալը: