04 / Մարտ / 2022 : 15-33

Ուժեղ քամիների պայմանավորված ընդհատվել է պոմպակայանի էներգասնուցումը. դադարեցվել է ջրամատակարարումը

Ուշադրություն.

Վթարային ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում մարտի 4-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ուժեղ քամիներով պայմանավորված ընդհատվել է Լճաշեն պոմպակայանի էներգասնուցումը, որի հետևանքով՝ ս.թ. մարտի 4-ին ժամը 14.00-20.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի, Գագարինավան թաղամասի, Վարսեր գյուղի,

Կոտայքի մարզի՝ Ջրառատ գյուղի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Դիտվել է 20971անգամ
Վերջին լուրեր