07 / Մայիս / 2020 : 17-03

Փարիզից Ամստերդամ՝ ընդամենը 90 րոպեում. հոլանդական ընկերությունը գերարագ գնացքի նոր նախագիծ է ներկայացրել

Հոլանդական Hyperloop Company ընկերությունը մտադիր է Փարիզ և Ամստերդամ քաղաքների միջև գործարկել գերարագ գնացք, որը տարածությունը կհաղթահարի ընդամենը իննսուն րոպեում, ինչը կրկնակի կարճ է այն ժամանակահատվածից, որի ընթացքում այժմ գնացքները Փարիզից Ամստերդամ են հասնում:

Ինչպես նշում  է Luxury Launches կայքը, չի բացառվում, որ Hardt Hyperloop գերարագ գնացքի նախագիծը կյանքի կկոչվի առաջիկա ութ տարվա ընթացքում:

Նորարարական տեխնոլոգիան կգործի մագնիսական լևիտացիայի միջոցով և առաջ կմղվի էլեկտրական ուժային համակարգով: Այն մասնակի վաակումի պայմաններում առաջ կընթանա պողպատե խողովակի միջով՝ զարգացնելով 1000 կմ/ժ արագություն:

Փոխադրամիջոցը նախատեսված կլինի 200 000 ուղևորի համար:

Դիտվել է 11897անգամ
Վերջին լուրեր