21 / Ապրիլ / 2022 : 13-30

Ջոնսոնը Պուտինին համեմատել է կոկորդիլոսի հետ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ցանկացած խաղաղ բանակցություն կարող է ձախողվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշման պատճառով։ Այս մասին նա ասել է լրագրողներին, հայտնում է Reuters-ը։

Նրա կարծիքով՝ Պուտինի հետ գործ ունենալը նույնն է, ինչ խոսել «կոկորդիլոսի հետ, երբ նա բռնել է ոտքդ»։ Նա հավելել է, որ կենսական նշանակություն ունի այն հանգամանքը, որ Արևմուտքը շարունակի զինել Ուկրաինային։

«Շատ դժվար է տեսնել, թե ինչպես կարող են ուկրաինացիները հիմա բանակցել Պուտինի հետ՝ հաշվի առնելով նրա բարեխղճության ակնհայտ բացակայությունը: Նրա ռազմավարությունն ակնհայտորեն հետևյալն է` փորձել կլանել և տիրանալ Ուկրաինային՝ որքան հնարավոր է, և բանակցել ինչ-որ ուժի դիրքորոշման համար», - ասել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «մսավաճառ» էր անվանել։ Նման հայտարարություն նա արել է Լեհաստանի եւ Ուկրաինայի սահմանին գտնվող ուկրաինացի փախստականների ճամբար կատարած այցի ժամանակ։ Մինչ այս Բայդենն ասել էր, որ Պուտինին համարում է «ռազմական հանցագործ»։
Դիտվել է 14312անգամ
Վերջին լուրեր