22 / Ապրիլ / 2022 : 09-30

ԱՄՆ-ն արգելել է ռուսական նավերին մոտենալ ամերիկյան նավահանգիստներին

Միացյալ Նահանգները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարքում արգելել է ռուսական նավերին մոտենալ ամերիկյան նավահանգիստներին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

«Այսօր ես հայտարարում եմ, որ ԱՄՆ-ն արգելելու է Ռուսաստանի հետ կապ ունեցող նավերին մուտք գործել մեր նավահանգիստներ՝ ինչպես արդեն արդվում է Եվրոպայում: Սա նշանակում է, որ ցանկացած նավ, որը կրում է ռուսական դրոշ, պատկանում է կամ օգտագործվում է ռուսական շահերի համար, թույլ չի տրվի մոտենալ մեր ափերին»,- հայտարարել է Ջո Բայդենը։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 6541անգամ
Վերջին լուրեր