Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Մայիս / 2022 : 16-40


Ոստիկանները հրաժարվել են հիվանդանոց տանել. մանրամասներ Ֆրանսիայի հրապարակի մահվան դեպքից

Ֆրանսիայի հրապարակում այսօր` մայիսի 5-ին մահացած քաղաքացին նախնական տվյալներով սրտի կաթված է ստացել:

Sputnik Արմենիայի թղթակցին այս մասին ասաց «Դիմադրություն» շարժման անդամներից մեկը։

«Մահացողը տղամարդ է եղել` 41 տարեկան։ Այստեղից երթի են դուրս եկել, ճանապարհին իրեն վատ է զգացել, ընկերոջ հետ վերադարձել է վրանների մոտ։ Ոստիկանները հրաժարվել են տեղափոխել հիվանդանոց, մինչև շտապօգնությունն էլ եկել է` սիրտը կանգնել է»,– ասաց նա։

Sputnik Արմենիայի թղթակիցը տեղում նաև արձանագրել է, որ շտապօգնության ոչ մի մեքենա Ֆրանսիայի հրապարակի տարածքում չկա։ Այնինչ օրենքով նախատեսված է, որ արտոնված միջոցառումների դեպքում տեղում պետք է հերթապահեն շտապօգնության խմբեր։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 74487անգամ
Վերջին լուրեր