05 / Մայիս / 2022 : 19-42

Երևանում ընթանում է «Դիմադրություն» շարժման երթը (ուղիղ)

Ֆրանսիայի հրապարակից մեկնարկել է «Դիմադրություն» շարժման երթը։ Երթի մասնակիցները կանցնեն Սայաթ-Նովա փողոցով, կշրջեն Երևանի կենտրոնական փողոցներով, ապա կվերադառնան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ կամփոփեն օրը և կտեղեկացնեն հետագա անելիքների մասին։

Հիշեցնենք, որ քաղաքացիներն այսօր անհնազանդության ակցիաներ են արել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Երևանում տեղի է ունեցել երկու ավտոթերթ, ընդդիմադիրների տարբեր խմբեր քայլերթ են մայրաքաղաքում, ոստիկանությունը բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկել վեց տասնյակից ավելի մարդու։

Ուղիղ հեռարձակումը ստորև

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 17257անգամ
Վերջին լուրեր