25 / Մայիս / 2022 : 09-38

«Դիմադրության» շարժման մասնակիցները շրջափակեցին ՀՀ նախագահի նստավայրը


Դիմադրության» շարժման մասնակիցների երթը Ֆրանսիայի հրապարակից Բաղրամյան պողոտայով հասել է ՀՀ նախագահի նստավայր եւ շրջափակել շենքը:

ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը դիմելով ներկաներին՝ ասաց. «Հարգելի հայրենակիցներ, անցակետից սկսած երկու շարքով թեւ տվեք պահեք, մեր մյուս խումբը գնում է էն մյուս մուտքը փակելու»:

Հիշեցնենք, որ նախօրեին «Դիմադրության» շարժման երթը շրջափակել էր ԱԳՆ բոլոր մուտքերը եւ դրանք փակ պահել մի քանի ժամ, իսկ երեկոյան հանրահավաք էր տեղի ունեցել Սասունցի Դավթի արձանի մոտ:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 12390անգամ
Վերջին լուրեր