31 / Մայիս / 2022 : 12-15

Առանց երկրպագուների աջակցության հնարավոր է՝ այս հաղթանակը չլիներ. Բաչկով

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կարիերայում երրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնությունը նվաճելուց հետո կիսվել է տպավորություններով.

«Շնորհակալություն եմ հայտնում բոլորին աջակցության համար: Առանց այդ աջակցության այս հաղթանակը հնարավոր է՝ չլիներ: Շնորհակալ եմ նաև լրագրողներիդ՝ այս ամենը հանրությանը հասանելի դարձնելու համար:

Շնորհակալություն եմ հայտնում նաև ինձ (ծիծաղում է), քանի որ իսկապես հսկայական աշխատանք եմ կատարել: Դա միայն ես գիտեմ»,- ասել է Բաչկովը:


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Հովհաննես Բաչկովը Եվրոպայի բռնցքամարտի առաջնության եռակի չեմպիոն է։

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը երեք անգամ դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն` պատմական արդյունք գրանցելով հայկական բռնցքամարտի պատմության մեջ:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնության 63,5 կգ քաշային կարգի եզրափակիչում Հովհաննես Բաչկովըմրցեց Ֆրանսիայից Լունես Համրաուն հետ: Բաչկովը հաղթեց 5:0 հաշվով:

Հովհաննես Բաչկովը երրորդ հայ բռնցքամարտիկն է, ով երեք անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն: Հայ բռնցքամարտիկներից քչերին է հաջողվել երեք անգամ դառնալ Եվրոպայիառաջնության չեմպիոն` Վլադիմիր Ենգիբարյանին` 1955թ., 1957թ., 1959թ. և ԻսրայելՀակոբկոխյանին` 1985թ., 1989թ., 1991թ.:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 22-ին․այն շարունակվել է մինչև մայիսի 30-ը:

Առաջնությունն ընդունում էր Կարեն Դեմիրճյանի անվանմարզահամերգային համալիրը:

Այս առաջնությանը մասնակցում են 39 երկրի 200-ից ավելի մարզիկ:


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 6993անգամ
Վերջին լուրեր