31 / Մայիս / 2022 : 14-10

Հայ բռնցքամարտիկները 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում ավարտված Եվրոպայի առաջնությունում (լուսանկարներ)

Հայ բռնցքամարտիկները 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում ավարտված Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը 4 մեդալ է նվաճել Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում:

Կարիերայում երրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի կոչումը նվաճել է Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Եվրոպայի փոխչեմպիոն են հռչակվել Արթուր Բազեյանը (57 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (81 կգ), իսկ Նարեկ Մանասյանը (92 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր:


57 կգ քաշայինների եզրափակչում Արթուր Բազեյանը 2-3 հաշվով զիջել է Բելգիան ներկայացնող Վասիլ Ուստուրոյին և արծաթե մեդալ նվաճել: Արթուր Բազեյանին և այս քաշային կարգում մեդալակիր դարձած մյուս մարզիկներին պարգևատրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 63,5 կգ քաշայինների եզրափակչում մենամարտել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Լյունի Համրուիի հետ և երեք ռաունդում էլ ունենալով բացարձակ առավելություն՝ տպավորիչ հաղթանակ տարել:

«Շնորհակալություն եմ հայտնում բոլորին աջակցության համար:Առանց այդ աջակցության այս հաղթանակը, հնարավոր է, չլիներ: Շնորհակալ եմ նաև ինքս ինձ, քանի որ իսկապես հսկայական աշխատանք եմ կատարել: Դա միայն ես գիտեմ»,- հաղթանակից հետո ասել է գյումրեցի բռնցքամարտիկը:


Այս քաշային կարգում բրոնզե մեդալները նվաճել են հունգարացի և իսպանացի բռնցքամարտիկները: Չեմպիոնին և մյուս մեդալակիրներին պարգևատրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

Մինչ այդ էլ՝ 60 կգ քաշայինների եզրափակչում, փայլուն մենամարտ է անցկացրել և Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել Վրաստանը ներկայացնող ջավախցի բռնցքամարտիկ Արտյում Գոմցյանը: Նրան պարգևատրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի կազմում երկրորդ արծաթե մեդալը նվաճել է 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Երիտասարդ բռնցքամարտիկը եզրափակչում զիջել է Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Կուշինաշվիլուն և հռչակվել Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:


«Ռաֆայելը իսկական գլադիատորի մարտ վարեց: Բրավո նրան: Ինձ համար Ռաֆայելը բացահայտում չէ, բայց ձեզ համար կարող է լինել այս մրցաշարի բացահայտումներից: Նրա մրցակիցը շատ փորձառու է, մի քանի անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն»,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Մեծահասակների պայքարում իր առաջին մեդալը նվաճելուց հետո Հովհաննիսյանն ասել է՝ այսքանով չի սահմանափակվելու և ձգտելու է ավելիին. «Արեցի առավելագույնը: Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում նախկինում պարտվել էի քառորդ եզրափակիչներում: Սա առաջին մեդալս էր: Այսքանով չեմ սահմանափակվելու ու ձգտելու եմ ավելիին»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ ևս այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, հետևել Ռաֆայել Հովհաննիսյանի եզրափակիչ մենամարտին: 86 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևները հանձնել է անձամբ վարչապետ Փաշինյանը:

Մարզահամերգային համալիրում էին նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Կառավարության անդամներ և այլ պաշտոնատար անձինք:


Համբարձում Մաթևոսյանը և Հակոբ Արշակյանը ևս մասնակցել են պարգևատրման արարողությանը՝ մրցանակներ հանձնելով 92 կգ քաշային կարգի մեդալակիրներին: Այս քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը: Սա Մանասյանի առաջին մեդալն էր մեծահասակների պայքարում. «Ուրախ եմ, Եվրոպայի այս առաջնությունում գրավեցի երրորդ տեղը: Լավ մարտեր եմ անցկացրել: Կիսաեզրափակիչի մենամարտի մասին ասելիք չունեմ, ամեն ինչ անելու եմ ավելիին հասնելու համար»:


Եվրոպայի առաջնությունը լավագույնս կազմակերպելու և անցկացնելու համար Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիան խորհրդանշական նվերներ է հանձնել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 22-ին: Առաջնությանը 39 երկրի 200-ից ավելի մարզիկ է մասնակցել: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 260 հազար դոլար:

Երևանի կենտրոնում առաջնության օրերին գործել է երկու ֆան գոտի:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ առաջնությանը ներկայացված է եղել բոլոր 13 քաշային կարգերում:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 16578անգամ
Վերջին լուրեր