Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Հունիս / 2022 : 16-10

Ժերար Պիկեն Շակիրային դավաճանել է թիմակցի՝ Գավիի մոր հետ․ Ո՞վ է Գավիի մայրը (լուսանկար)


«Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժերար Պիկեի և կոլումբացի հայտնի երգչուհի Շակիրայի բաժանության մասին լուրերը մի քանի ժամում ցնցեցին ամբողջ համացանցը և դարձան շատերի խոսակցության առարկան։Այս ամենը այնքան մեծ թափ ստացավ, որ սկսեցին խոսակցություններ պտտվել, թե Պիկեն Շակիրային դավաճանել է կատալոնական իր թիմակցի Պաբլո Գավիի մոր հետ։ Պիկեն և Գավին արդեն մեկ տարի է ինչ միասին են հանդես գալիս «Կապտանռնագույնների» կազմում, ինչն ավելի է թեժացնում առանց այդ էլ թեժ կրքերը։

Ո՞վ է Գավիի մայրը

Գավիի ծնողները հասարակ իսպանացիներ են, որոնք շատ հպարտ են, որ իրենց 17-ամյա որդին իր տաղանդի և ներուժի շնորհիվ կարողացել է հայտնվել «Բարսելոնայի» նման մեծագույն ակումբի շարքերում և խաղալ Իսպանիայի ազգային հավաքականի կազմում։ Մինչև երեկ Գավիի մոր անունը հայտնի չէր ֆուտբոլային լայն շրջանակներին, սակայն ամեն բան տակն ու վրա արեց Պիկե-Շակիրա սիրային դրաման։



Զույգի բաժանության մասին լուրերից հետո, նրանց երկրպագունները սկսեցին փորփրել, հետաքրքվել այն մասին, թե ով է եղել այդ կինը, որի հետ Պիկեն դավաճանել է Շակիրային: Ի վերջո սլաքները կանգ առան հենց Գավի «անհայտ», բայց միևնույն ժամանակ արդեն շատ հայտնի մայրիկի վրա։ Առայժմ այս ամենը ասեկոսեների ու խոսակցությունների մակարդակում է, սակայն կան հետաքրքրիր փաստարկներ, որոնք կարող են ամբողջացնել պատկերը: Դրանցից մեկն այն է, որ Գավին Instagram-ում այլևս չի հետևում իր թիմակցին։

Սկանդալի մասնակիցներից ոչ մեկն առայժմ չի մեկնաբանել տեղեկատվությունը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 417655անգամ
Վերջին լուրեր