06 / Հունիս / 2022 : 17-16

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Սալիվանը բացառել է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների ամբողջական խզումը

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը բացառել է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների ամբողջական խզումը։ Այդ կարծիքը նա հայտնել է ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում։

Մեկնաբանելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները՝ դիվանագետը նշել է, որ երկրների ներկայացուցիչները «առնվազն ամեն օր» նստում են միմյանց կողքի Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերին։

Շփումը պետք է պահպանվի՝ ասել է Սալիվանը, չնայած տարաձայնություններին, և հավելել, որ համատեղ աշխատանք պետք է լինի նաև դեսպանությունների մակարդակով։


Դիվանագետը հիշեցրել է, որ ավելի վաղ Մոսկվան զգուշացրել էր Վաշինգտոնի հետ հարաբերությունները խզելու վտանգի մասին։ Նա նշել է, որ նման իրավիճակը կնշանակի դեսպանատների փակում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում։ Սալիվանը հույս է հայտնել, որ դա տեղի չի ունենա։

«ԱՄՆ-ը ստիպված կլինի փակել իր դեսպանատունը մի դեպքում. եթե վտանգավոր լինի շարունակել աշխատանքը»,- ընդգծել է դեսպանը։

Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները խզման եզրին են։ Նրա կարծիքով՝ Վաշինգտոնը պետք է դադարեցնի Մոսկվայի հետ հարաբերությունների սրումը։

Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ «Հարաբերությունների կարգավորման հիմնական պայմանը ԱՄՆ-ի ապակառուցողական քաղաքականության դադարեցումն է ինչպես մեր երկրի հանդեպ, այնպես էլ, ընդհանրապես»։ Միաժամանակ Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը «երկաթե վարագույրի» չի դիմի:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 5329անգամ
Վերջին լուրեր