09 / Հունիս / 2022 : 11-35

ԱԳՆ Լավրովի այցից առաջ քիչ առաջ շենք մտավ ԱՄՆ դեսպանը․ Խամոյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ արտգործնախարարություն է այցելել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Նշենք, որ քիչ հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ԱԳՆ–ում հանդիպում է ունենալու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Այդ հանդիպումից առաջ Խամոյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել` ցույց տալով, թե ինչպես է ԱՄՆ դեսպանն ԱԳՆ մտնում։«ԱԳՆ Լավրովի այցից քիչ առաջ շենք մտավ ԱՄՆ դեսպանը»,–գրել է պատգամավորը։

Տեսանյութը՝ ստորև

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 20164անգամ
Վերջին լուրեր